Document.SendMessage(string, int, string, bool, bool) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsDoc.SendMessage
Դաս՝ Document
public Task SendMessage(string message,
int isn = -1,
string messageForDocLog = "",
bool raiseErrorIfDocNotExists = true,
bool raiseErrorIfParentNotExists = true)
Ուղարկում է հաղորդագրություն այլ փաստաթղթի (կամ ծնող փաստաթղթերին) աշխատացնելով PostMessage ֆունկցիան:
Հաղորդագրություն ստանալուց հետո ստացող փաստաթղթի պատմության
մեջ գրանցվում է հաղորդագրության տեքստը և ստացող փաստաթուղթը գրանցվում է տվյալների պահոցում StoreMode հատկությանը տալով ContinueProcessing արժեքը։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| message | string | - | Ուղարկվող հաղորդագրության տեքստը։ |
| isn | int | -1 | Հաղորդագրությունը ստացող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։ Եթե պարամետրը փոխանցված չէ, ապա հաղորդագրությունը կուղարկվի ընթացիկ փաստաթղթի ծնող փաստաթղթերին, եթե այդպիսիք առկա են։ |
| messageForDocLog | string | ”” | Ստացող փաստաթղթի պատմության մեջ գրանցվող տեքստը։ Եթե պարամետրը փոխանցված չէ, ապա պատմության մեջ կգրանցվի message պարամետրի արժեքը։ |
| raiseErrorIfDocNotExists | bool | true | Ստացող փաստաթղթի բացակայության դեպքում սխալի գեներացում։ |
| raiseErrorIfParentNotExists | bool | true | Ստացող ծնող փաստաթղթերի բացակայության դեպքում սխալի գեներացում։ |