IParametersService.SetSerializedValue(string, string, short, bool) մեթոդ

Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsKernel.SetParam

Դաս՝ IParametersService

public Task SetSerializedValue(string parId, 
                               string value, 
                               short suid = -1, 
                               bool logChanges = false)

Փոխում է համակարգային պարամետրի արժեքը նշված օգտագործողի համար։ Եթե պարամետրը ըստ օգտագործողի է և suid պարամետրի արժեքը -1 է, ապա պարամետրի արժեքը փոփոխվում է միայն ընթացիկ օգտագործողի համար (USERPARAMS աղյուսակում)։

Եթե պարամետրի նշանակված արժեքը չի համապատասխանում նրա տիպին կամ պարամետրը սահմանված չէ, ապա առաջանում է սխալ։

Քեշավորվող պարամետրի արժեքը տրանզակցիայում փոխելիս առաջանում է սխալ։

Պարամետրեր

Անվանում Տեսակ Լռությամբ արժեք Նկարագրություն
parId string - Պարամետրի ներքին անուն (id)։
value string - Վերագրվող արժեք։
suid short -1 Օգտագործողի ներքին համար (կոդ)։
logChanges bool false Պարամետրերի պատմությունում փոփոխությունների գրանցելու հայտանիշ։