IFactService.LoadHI2ByBase(int, string, string, long) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsKernel.LoadHI2FactByBase
Դաս՝ IFactService
public Task<List<Fact>> LoadHI2ByBase(int baseIsn,
string accounting = "",
string operation = "",
long glAccISN = -1);
Վերադարձնում է հիմքային փաստաթղթով ստեղծված HI2 գործառույթների ցուցակը։
Նշված պարամետրերով գործառույթների բացակայության դեպքում վերադառնում է դատարկ ցուցակ։ Վերադարձվող ցուցակի յուրաքանչյուր տարր գործառույթ տիպի օբյեկտ է։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| baseIsn | int | - | Հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համար։ |
| accounting | string | ”” | Հաշվառման կոդը։ |
| operation | string | ”” | Գործողությունների կոդերի ցանկ։ Եթե ցանկը սկսվում է “+” նշանով, ապա հաշվի են առնվում գործողությունների բոլոր կոդերը, որոնք թվարկվում են նրանից հետո։ “-“ նշանի դեպքում անտեսվում են այն գործողությունները, որոնց կոդերը թվարկված են ցանկի մեջ։ Գործողությունների կոդերը թվարկվում են մեկը մյուսի հետևից բացատների միջոցով։ Ցանկը նաև կարող է պարունակել առանց նշանի միակ տարր: |
| glAccISN | long | -1 | Կուտակող օբյեկտի ներքին նույնականացման համար։ |