IPermanentStorageService սերվիս

Ներածություն

IPermanentStorageService դասը նախատեսված է ծրագրի աշխատանքի ընթացքում ձևավորվող մշտական ֆայլերի պահպանման և բեռնման համար։ Համակարգը կարող է կարգավորվել այնպես, որ ֆայլերի պահպանում կատարվի կա՛մ ֆայլային համակարգում, կա՛մ ամպային պահոցում։

Կարգավորվում է appsettings.json կոնֆիգուրացիոն ֆայլի Storage բաժնի Permanent ենթաբաժնում։

Մեթոդներ

Անվանում Նկարագրություն
DeleteBlobAsync(string, string, CancellationToken) Հեռացնում է ֆայլը մշտական ֆայլերի պահոցից՝ ըստ անվան և կոնտեյների։
DeleteBlobAsync(string, CancellationToken) Հեռացնում է ֆայլը մշտական ֆայլերի պահոցի Container հատկությամբ նշված թղթապանակից։
GetBlobAsync(string, string, CancellationToken) Վերադարձնում է ֆայլի պարունակությունը մշտական ֆայլերից պահոցից՝ որպես Stream:
UploadBlobAsync(string, string, byte[], CancellationToken) Պահպանում է value պարամետրի պարունակությունը մշտական ֆայլերի պահոցում՝ նշված կոնտեյների նշված ֆայլում։
UploadBlobAsync(string, Stream, BlobProperties, CancellationToken) Պահպանում է value պարամետրի պարունակությունը մշտական ֆայլերի պահոցի Container հատկությամբ նշված թղթապանակում՝ blobName պարամետրում նշված ֆայլում։
UploadBlobAsync(string, string, Stream, BlobProperties, CancellationToken) Պահպանում է stream պարամետրի պարունակությունը մշտական ֆայլերի պահոցում՝ նշված կոնտեյների նշված ֆայլում։
UploadTempBlobAsync(string, string, Stream, BlobProperties, CancellationToken) Պահպանում է stream պարամետրի պարունակությունը մշտական ֆայլերի պահոցի Container հատկությամբ նշված թղթապանակում` տրված ընդլայնմամբ ֆայլում, որի անունը ձևավորվում է ավտոմատ։

Հատկություններ

Անվանում Նկարագրություն
Container Վերադարձնում կամ նշանակում է մշտական ֆայլերի պահպանման ընթացիկ թղթապանակը, որը հանդիսանում է մշտական ֆայլերի պահոցի ենթաթղթապանակ։

Table of contents