Document.BeforeCommit(BeforeCommitEventArgs) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ BeforeCommit
Դաս՝ Document
public virtual Task BeforeCommit(BeforeCommitEventArgs args)
Մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ IDocumentService.Store ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցում գրանցելիս։ Կանչը տեղի է ունենում փաստաթղթի գրանցման տրանզակցիայի փակումից անմիջապես առաջ։
Մեթոդում իմաստ չունի փոխել փաստաթղթի հատկությունները, դաշտերը, գեներացնել հաշվառումներ և այլն, քանի որ փաստաթուղթը արդեն գրանցվել է տվյալների պահոցում։
Պարամետրեր
| Անվանում | Տվյալների տիպ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
|---|---|---|---|
| args | BeforeCommitEventArgs | - | BeforeCommitEventArgs դասի օբյեկտ։ |