Document նկարագրություն
Ներածություն
public class Document : DocumentBase
Document դասը հիմք է հանդիսանում է փաստաթղթերի սահմանման համար։ Բոլոր փաստաթղթերը ունեն Document ատրիբուտը և ժառանգ են հանդիսանում այս դասից, որը տրամադրում է վիրտուալ մեթոդներ սեփական սերվերային տրամաբանության սահմանման համար և հատկություններ փաստաթղթի մետատվյալների ստացման համար։
8X համակարգում փաստաթուղթ նկարագրելու համար հարկավոր է ունենալ՝
- .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում DOCUMENT նկարագրությամբ։
Այն անհրաժեշտ է ներմուծել տվյալների բազա
Syscon
գործիքի միջոցով։ - .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։
.as և c# ֆայլերի նկարագրման ամբողջական օրինակ
Մեթոդներ
Անվանում | Նկարագրություն |
---|---|
Action(ActionEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Store ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցում գրանցելուց առաջ։ |
AddParent(int) | Ավելացնում է տրված isn-ով փաստաթուղթը փաստաթղթի ծնող փաստաթղթերի ցուցակում։ |
AfterCommit(AfterCommitEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Load ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցից բեռնելուց անմիջապես հետո։ |
AfterCreate(AfterCreateEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Create ֆունկցիայով փաստաթղթի օբյեկտը ստեղծելուց հետո։ |
AfterLoad(AfterLoadEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Load ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցից բեռնելուց անմիջապես հետո։ |
ApplySnapshot(DocumentSnapshot) | snapshot պարամետրում եղած փաստաթղթի քեշավորված պատկերի արժեքները վերագրում է փաստաթղթի դաշտերին և աղյուսակներին։ |
BeforeCommit(BeforeCommitEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Store ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցում գրանցելուց տրանզակցիան փակելուց առաջ։ |
BeforeCopy(BeforeCopyEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Copy ֆունկցիայով փաստաթղթի պատճեն օբյեկտը ստեղծելուց հետո։ |
BeforeImportProcessing(BeforeImportProcessingEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից փաստաթղթերի ներմուծման ժամանակ փաստաթղթի օբյեկտի ստեղծելուց հետո։ |
Body() | Վերադարձնում է փաստաթղթի սերիալիզացված դաշտերի բազմությունը որպես տեքստ, ինչպես գրված է ներմուծման .as ընդլայնմամբ ֆայլում կամ DOCS աղյուսակի fBODY սյունում։ |
BuildEmbeddedUIRequest(T uiRequestExecutionProgress) | Եթե DPR-ի Execute կամ փաստաթղթի կամայական մեթոդում նախատեսվում է կանչել մեկ այլ փաստաթղթի Store/Delete մեթոդները, և անհրաժեշտ է, որ այդ մեթոդների կանչի ընթացքում առաջացող հաղորդագրությունները ցուցադրվեն UI-ում, ապա այդ մեթոդների կանչից առաջ անհրաժեշտ է կանչել BuildEmbeddedUIRequest մեթոդը՝ փոխանցելով համապատասխան կատարման պրոգրեսը: |
DefaultComment(DefaultCommentEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից փաստաթղթի թղթապանակի տարր ստեղծելուց մեկնաբանություն լրացնելու համար։ |
DefineLimits(string, int, DateTime, decimal, decimal) | Սահմանում է հաշվառման վերին և ստորին սահմանաչափերը։ |
Delete(DeleteEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Delete ֆունկցիայով փաստաթղթի ջնջելուց առաջ։ |
DeserializeComplexObjects(DeserializeComplexObjectsEventArgs) | Մեթոդը անհրաժեշտ է մշակել այն դեպքում, երբ 4X-ական փաստաթղթի Properties հատկությունով եկած բարդ օբյեկտները անհրաժեշտ է բերել համապատասխան c#-ական տիպերի 8X-ում։ |
ExistsGrid(string) | Ստուգում է տրված ներքին անունով աղյուսակի առկայությունը փաստաթղթի նկարագրության մեջ։ |
ExistsRekvizit(string) | Ստուգում է տրված ներքին անունով դաշտի առկայությունը փաստաթղթի նկարագրության մեջ։ |
Folders(FoldersEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Store ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցում գրանցելուց առաջ։ |
GetCheckValue(string) | Վերադարձնում է փաստաթղթի նշված ներքին անունով դաշտի տիպի ստուգման հայտանիշը: |
GetFieldType(string) | Վերադարձնում է փաստաթղթի տրված ներքին անունով դաշտի համակարգային տիպը։ |
GetImage(string) | Վերադարձնում է փաստաթղթի տրված ներքին անունով նկար դաշտը՝ որպես byte տիպի զանգված։ |
GetMemo(string) | Վերադարձնում է փաստաթղթի տրված ներքին անունով մեծ տեքստային դաշտի (մեմոյի) արժեքը։ |
GetNextTrans() | Վերադարձնում է փաստաթղթի տրանզակցիայի հերթական նոր համարը։ |
GetParents() | Վերադարձնում է փաստաթղթի ծնող փաստաթղթերի isn-ների ցուցակը։ |
Grid(string) | Վերադարձնում է փաստաթղթի տրված ներքին անունով աղյուսակը։ |
InitGrids() | Ձևավորում է փաստաթղթի աղյուսակները՝ առանց տվյալների բեռնելու։ |
DoLoadGrids(LoadGridsEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Load մեթոդի միջոցով փաստաթուղթը բեռնելիս։ |
LoadGrids(LoadGridsEventArgs) | Բեռնում է փաստաթղթի աղյուսակները, եթե մինչ այդ բեռնված չէին IDocumentService.Load մեթդով: |
LoadImagesAndMemos(ArchiveInfo) | Բեռնում է փաստաթղթի նկարները և մեծ տեքստային դաշտերը (մեմոներ) տվյալների պահոցից` մինչև այս բեռնված չլինելու դեպքում։ |
LoadParents() | Բեռնում է փաստաթղթի ծնող փաստաթղթերի isn-ների ցուցակը տվյալների պահոցից` անկախ այն փաստից մինչև այդ բեռնված էին թե ոչ։ |
OnConfirmDocumentChangeRequest(ConfirmDocumentChangeRequestEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից փաստաթղթի փոփոխման հայտը IDocumentChangeRequestService.Confirm մեթոդով հաստատելիս։ |
OnRefuse(RefuseEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Delete մեթոդի միջոցով փաստաթղթի ջնջելուց առաջ, եթե մեթոդի callDelete պարամետրի արժեքը false է։ |
OnRejectDocumentChangeRequest(RejectDocumentChangeRequestEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի փոփոխման հայտը մերժելիս։ |
PostMessage(PostMessageEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից, երբ կից փաստաթղթից այս փաստաթղթին ուղարկվում է ծրագրային հաղորդագրություն SendMessage(string, int, string, bool, bool) ֆունկցիայի միջոցով, դրանից հետո այս փաստաթուղթը գրանցվում է տվյալների պահոցում։ |
RefreshTimeStamp() | Բեռնում է փաստաթղթի վերջին փոփոխման ամսաթիվը/ժամանակը տվյալների պահոցից և այն թարմացնում հիշողության մեջ՝ վերագրելով TimeStamp հատկությանը։ |
SendMessage(string, int, string, bool, bool) | Ուղարկում է հաղորդագրություն այլ փաստաթղթի (կամ ծնող փաստաթղթերին) աշխատացնելով PostMessage(PostMessageEventArgs) ֆունկցիան: |
SerializeComplexObjects(SerializeComplexObjectsEventArgs) | Մեթոդը անհրաժեշտ է մշակել այն դեպքում, երբ 8X-ական փաստաթղթի Properties հատկությունում եկած բարդ օբյեկտները անհրաժեշտ է բերել 4X-ական տիպերի՝ 4X-ում օգտագործելու համար։ |
SetCheckValue(string, bool) | Նշանակում է փաստաթղթի նշված ներքին անունով դաշտի համակարգային տիպի ստուգման հայտանիշը: |
SetDefaultValuesForFields(IList<string>) | Վերագրում է լռությամբ արժեքներ փաստաթղթի տրված դաշտերին։ |
SetDefaultValuesForFields(string[]) | Վերագրում է լռությամբ արժեքներ փաստաթղթի տրված դաշտերին։ |
SetImage(string, byte[]) | Արժեքավորում է փաստաթղթի տրված ներքին անունով նկար դաշտը։ |
SetMemo(string, string) | Արժեքավորում է փաստաթղթի տրված ներքին անունով մեծ տեքստային դաշտը (մեմո)։ |
Store(DocumentCheckLevel, string) | Կատարում է պարտադիր ստուգումներ և գրանցում փաստաթուղթը տվյալների պահոցում։ |
StoreGrids(StoreGridsEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից փաստաթուղթը IDocumentService.Store մեթոդի միջոցով տվյալների պահոցում գրանցելուց։ |
StoreValuesHistory() | Փաստաթղթի դաշտերի արժեքները գրանցում է տվյալների պահոցի LASTVALUESGROUP աղյուսակում։ |
TakeSnapshot(SnapshotContent, string, bool) | Քեշավորում և պահպանում է փաստաթղթի պատկերը Snapshots-ում։ |
TemplateSubstitution(Dictionary<string, bool>, Dictionary<string, object>) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից, երբ փաստաթղթի համար ձևավորվում է տպման ձև և անջատված է TemplateSubstitutionIsExtended հատկությունը։ |
TemplateSubstitutionEx(Dictionary<string, bool>, Dictionary<string, object>) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից, երբ փաստաթղթի համար ձևավորվում է տպման ձև և միացված է TemplateSubstitutionIsExtended հատկությունը։ |
Validate(ValidateEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից IDocumentService.Store ֆունկցիայով փաստաթուղթը տվյալների պահոցում գրանցելուց առաջ։ |
WriteLog(string, int, bool) | Ավելացնում է նոր գրառում փաստաթղթի պատմության մեջ։ |
Հատկություններ
Անվանում | Նկարագրություն |
---|---|
Archived | Ցույց է տալիս փաստաթղթի արխիվացված լինելը։ |
CancellationToken | Փաստաթղթի գրանցման ժամանակ դադարեցման տոկեն։ |
CopiedFrom | Վերադարձնում է այն փաստաթղթի isn-ը, որից պատճենվել է տվյալ փաստաթուղթը։ |
CreatorSUID | Վերադարձնում է փաստաթուղթը ստեղծողի ներքին համարը (user id): |
CreationDate | Վերադարձնում է փաստաթղթի ստեղծման ամսաթիվը/ժամանակը։ |
Description | Վերադարձնում է փաստաթղթի նկարագրությունը, որը պարունակում է փաստաթղթի աղյուսակների, դաշտերի, մեմոների, նկարների հատկությունները։ |
DocumentChangeRequest | Վերադարձնում է փաստաթղթի փոփոխման հայտը գրանցման իրադարձություններում (Validate(ValidateEventArgs), Action(ActionEventArgs)), երբ փոփոխման հայտը հաստատվում է։ |
DocumentLog | Նախատեսված է փաստաթղթի լոգերի ժամանակավոր պահպանման համար, որոնք գրանցվում են փաստաթղթի պատմությունում փաստաթղթի գրանցման ժամանակ։ |
Deleting | Ցույց է տալիս, արդյոք փաստաթուղթը հեռացման ընթացքում է IDocumentService դասի Delete, DeleteAll մեթոդների միջոցով։ |
ExistsInDB | Ցույց է տալիս փաստաթղթի գրանցված լինելը տվյալների պահոցում։ |
Grids | Վերադարձնում է փաստաթղթի աղյուսակների բազմությունը, որտեղ բանալին աղյուսակի ներքին անունն է, իսկ արժեքը՝ աղյուսակը IGrid ինտերֆեյսով։ |
GridsInitialized | Ցույց է տալիս փաստաթղթի աղյուսակների ձևավորված լինելը։ |
GridsLoaded | Ցույց է տալիս փաստաթղթի աղյուսակների բեռնված լինելը։ |
GridsLoading | Ցույց է տալիս փաստաթղթի աղյուսակները գտնվում են բեռնման պրոցեսում թե ոչ։ |
IsCancellationSupported | Այս մշակվող հատկության միջոցով հնարավոր է թույլատրել կամ արգելել UI-ից փաստաթղթի գրանցման դադարեցման (cancellation) հնարավորությունը։ |
IsLogged | Ցույց է տալիս, արդյոք փաստաթղթի լոգերը գրանցվել են փաստաթղթի պատմություն-ում WriteLog(string, int, bool) մեթոդի միջոցով։ |
indexer | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի տրված ներքին անունով դաշտի արժեքը։ |
InitialSnapshot | Snapshots-ից վերադարձնում է "InitialSnapshot" բանալիով փաստաթղթի քեշավորված պատկերը։ |
ISN | Վերադարձնում է փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn-ը): |
IsNew | Վերադարձնում է փաստաթղթի նոր կամ սևագիր լինելու հայտանիշը։ |
IsUIOrigin | Ցույց է տալիս փաստաթղթի պատուհանը երևում է UI-ում, թե ոչ։ |
LastFixedState | Վերադարձնում է փաստաթղթի տվյալների պահոցում գրանցված վերջին վիճակը։ |
LogTransactions | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի պատմության մեջ հաշվառումների գրանցման վերաբերյալ ավտոմատ լոգավորում կատարելու հայտանիշը։ |
NestedTransactionReport | Վերադարձնում է DocumentService.NestedTransaction մեթոդի կատարման արդյունքում առաջացած սխալները պարունակող TextReport-ի տեղակայման թղթապանակի և ֆայլի անունները։ |
Origin | Վերադարձնում է փաստաթուղթը ստեղծման աղբյուրը: |
Progress | Վերադարձնում է փաստաթղթի կատարման պրոգրեսը։ |
Properties | Այս հատկությունը օգտագործվում է 8X-ից 4X օբյեկտներ փոխանցելու կամ 4X-ից 8X եկող օբյեկտների պահպանման համար։ |
Snapshots | Վերադարձնում է փաստաթղթի DocumentSnapshot տիպի քեշավորված պատկերների բազմությունը։ |
State | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի վիճակը: |
StoreMode | Վերադարձնում է տվյալների պահոցում փաստաթղթի գրանցման ռեժիմը գրանցման մեթոդների ընթացքում։ |
StoredFacts | Վերադարձնում է փաստաթղթի ժամանակավոր պահված հաշվառումների գրառումների ցուցակը, որոնք ավելանում են DocumentService.StoreFact մեթոդով։ |
StoreSnapshot | Snapshots-ից վերադարձնում է "StoreSnapshot" բանալիով փաստաթղթի քեշավորված պատկերը։ |
TemplateSubstitutionIsExtended | Այս հատկության true արժեքի դեպքում փաստաթղթի տպելու ձևանմուշի լրացվող արժեքների հաշվարկի համար անհրաժեշտ է մշակել TemplateSubstitutionEx(Dictionary<string, bool>, Dictionary<string, object>) մեթոդի միջոցով՝ TemplateSubstitution(Dictionary<string, bool>, Dictionary<string, object>)-ի փոխարեն։ |
TimeStamp | Վերադարձնում է փաստաթղթի վերջին փոփոխման ամսաթիվը և ժամանակը` որպես byte տիպի զանգված: |