Ներածություն

Սերվիսային երկար տևող հարցումներ կատարելու և կատարման ընթացքին հետևելու համար նկարագրվում է Տվյալների մշակման հարցում (DPR - Data Processing Request):

Տվյալների մշակման հարցման (DPR-ի) նկարագրության համար հարկավոր է նկարագրել սերվերում աշխատող տրամաբանությունը C# դասում (.cs ֆայլում)։
Հարկավոր է սահմանել մուտքային և ելքային պարամետրերի դասեր (կարելի է օգտագործել գոյություն ունեցողները)։

Տե՛ս նաև

Մեթոդներ

Անվանում Նկարագրություն
AfterDeserializeParameter(P, JsonElement) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից DPR-ը հերթագրման դնելուց առաջ։
Execute(P, CancellationToken) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից, այստեղ հարկավոր է մշակել սերվերում աշխատող տրամաբանությունը։

Հատկություններ

Անվանում Նկարագրություն
ArmenianCaption Վերադարձնում է տվյալների մշակման հարցման (DPR-ի) հայերեն անվանումը ANSI կոդավորմամբ:
EnglishCaption Վերադարձնում է տվյալների մշակման հարցման (DPR-ի) անգլերեն անվանումը:
Name Վերադարձնում է տվյալների մշակման հարցման (DPR-ի) ներքին անունը:
Progress Վերադարձնում է տվյալների մշակման հարցման (DPR-ի) կատարման պրոգրեսը:
DPRType Վերադարձնում է տվյալների մշակման հարցման (DPR-ի) տեսակը, որը լրացված է նկարագրվող դասի վրա DPR ատրիբուտի մեջ։