Document.Store(DocumentCheckLevel, string) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsDoc.Store
Դաս՝ Document
public Task Store(DocumentCheckLevel checkLevel = DocumentCheckLevel.None,
string logComment = "")
Կատարում է պարտադիր ստուգումներ և գրանցում փաստաթուղթը տվյալների պահոցում։
Պարամետրեր
checkLevel
- Փաստաթղթի գրանցման եղանակ, որը որոշում է թե ինչ ստանդարտ ստուգումներ և մշակիչներ (Action, Validate) կարող են անջատվել կամ միացվել փաստաթղթի գրանցման ընթացքում, ինչպես նաև, թե ինչ լրացուցիչ մշակիչներ պետք է գործարկվեն։logComment
- Փաստաթղթի պատմության մեջ գրվող տեքստը։