Document.WriteLog(string, int, bool) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsDoc.WriteLog
Դաս՝ Document
public Task WriteLog(string message,
int dcrId = -1,
bool dcrIdIsISN = false)
Ավելացնում է նոր գրառում փաստաթղթի պատմության մեջ։
Փաստաթղթի կյանքի ընթացքում մի շարք գործողություններ գրանցվում են պատմության մեջ ավտոմատ կերպով, ինչպիսին են փաստաթղթի ստեղծումը կամ խմբագրումը։
Այս մեթոդի միջոցով հնարավոր է ավելացնել լրացուցիչ տողեր։
dcrIdIsISN պարամետրի false արժեքի դեպքում DOCLOG աղյուսակում ավելանում է գրառում "M" կոդով, հակառակ դեպքում "L" կոդով։
Մեթոդը Action մեթոդի մեջ կանչելու դեպքում գրանցումները տվյալների պահոցում կատարվում են Action մեթոդի ավարտից հետո, հակառակ դեպքում գրանցումը կատարվում է անմիջապես։
Պարամետրեր
message- Փաստաթղթի պատմությունում ավելացվող հաղորդագրություն։dcrId- Փոփոխման հայտի համարը (DocChangeRequest) կամ հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համարը։dcrIdIsISN-falseարժեքը ցույց է տալիս, որdcrId-ը փոփոխման հայտի համար է,trueարժեքը՝ հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համար։