Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsDocEngine.CopyDoc

Դաս՝ IDocumentService

public Task<Document> Copy(int isn, 
                           object beforeCopyParam = null, 
                           int copyDocMode = 0)

Ստեղծում է արդեն գոյություն ունեցող փաստաթղթի պատճեն օբյեկտը։ Տրված ISN-ով փաստաթուղթը բեռնում է տվյալների պահոցից, որի հիման վրա ստեղծում է պատճեն օբյեկտը։

Պարամետրեր

  • isn - Պատճենման ենթակա փաստաթղթի ներքին նույնականացման համար:
  • beforeCopyParam - Տվյալ պարամետրի արժեքը փոխանցվում է փաստաթղթի BeforeCopy իրադարձության մշակիչին։
  • copyDocMode - Փաստաթղթի պատճենման ռեժիմ։ 0 - Պատճենվում են բոլոր դաշտերի արժեքները։
    1 - Պատճենման ռեժիմը կախված է փաստաթղթի նկարագրության CopyAsRepeatable հատկության արժեքից։
    2 - Պատճենվում են միայն այն դաշտերը, որոնք պարունակում են N հայտանիշը։