Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsDocEngine.DeleteDoc

Դաս՝ IDocumentService

Գերբեռնումներ

Անվանում Նկարագրություն
Delete(int, bool, string, bool, bool) Ջնջում է փաստաթուղթը համակարգից։
Delete(Document, bool, string, bool, bool) Ջնջում է փաստաթուղթը համակարգից։

IDocumentService.Delete(int, bool, string, bool, bool) մեթոդ

public Task<DeletedDoc> Delete(int isn,
                               bool fullDelete,
                               string comment,
                               bool callDelete = true,
                               bool inheritedDelete = false)

Ջնջում է փաստաթուղթը համակարգից։
Ջնջվող փաստաթղթերի համար առաջանում է Delete իրադարձությունը, ապա փաստաթղթի վիճակը դառնում է 999, որից հետո այդ փաստաթուղթը հայտնվում է ջնջված փաստաթղթերի թղթապանակում։ Ջնջման ժամանակ հեռացվում են նաև այդ փաստաթղթի բոլոր թղթապանակները, ծառի տարրերը և իր համար գրանցված հաշվառումները։

Եթե փաստաթուղթը ունի ենթափաստաթղթեր, ապա ջնջումը չի կատարվի և կառաջանա սխալ։

Ջնջումը տեղի է ունենում տրանզակցիայի մեջ։

Պարամետրեր

  • isn - Ջնջվող փաստաթղթի ներքին նույնականացման համարը:
  • fullDelete - Փաստաթղթի վերջնական ջնջման հայտանիշ։
    Վերջնական ջնջման ժամանակ փաստաթուղթը ջնջվում է բոլոր միջուկային աղյուսակներից՝ DOCP, FOLDERS, TREES, HIPAR, HIREST, HIREST2, ACCESS, HI և HI2։
    Ոչ վերջնական ջնջման ժամանակ փաստաթուղթը մնում է DOCS, DOCLOG, DOCSG, DOCSIM աղյուսակների մեջ և վիճակը լինում է 999:
  • comment - Փաստաթղթի պատմության մեջ գրանցվող ջնջման մեկնաբանություն։
  • callDelete - Փաստաթղթի Delete իրադարձությունը կանչելու հայտանիշ։
  • inheritedDelete - true արժեքի դեպքում փաստաթղթի պատմության մեջ գրվում է, որ փաստաթուղթը ջնջվել է այլ փաստաթղթի ջնջման ընթացքում։ Տվյալների պահոցում ջնջման կոդը լինում է H, հակառակ դեպքում D։

IDocumentService.Delete(Document, bool, string, bool, bool) մեթոդ

public Task<DeletedDoc> Delete(Document document,
                               bool fullDelete,
                               string comment,
                               bool callDelete = true,
                               bool inheritedDelete = false)

Ջնջում է փաստաթուղթը համակարգից։
Ջնջվող փաստաթղթերի համար առաջանում է Delete իրադարձությունը, ապա փաստաթղթի վիճակը դառնում է 999, որից հետո այդ փաստաթուղթը հայտնվում է ջնջված փաստաթղթերի թղթապանակում։ Ջնջման ժամանակ հեռացվում են նաև այդ փաստաթղթի բոլոր թղթապանակները, ծառի տարրերը և իր համար գրանցված հաշվառումները։

Եթե փաստաթուղթը ունի ենթափաստաթղթեր, ապա ջնջումը չի կատարվի և կառաջանա սխալ։

Ջնջումը տեղի է ունենում տրանզակցիայի մեջ։

Պարամետրեր

  • document - Ջնջվող փաստաթուղթ։