Document.DeleteAll(List<int>, bool, string, bool, bool) մեթոդ
Նկարագիր
Դաս՝ IDocumentService
public Task DeleteAll(List<int> isnList,
bool fullDelete,
string comment,
bool callDelete = true,
bool inheritedDelete = false)
Ջնջում է տրված փաստաթղթերը համակարգից։
Ջնջվող փաստաթղթերի համար առաջանում է Delete իրադարձությունը, ապա փաստաթղթերի վիճակը դառնում է 999, որից հետո այդ փաստաթուղթը հայտնվում է ջնջված փաստաթղթերի թղթապանակում։ Ջնջման ժամանակ հեռացվում են նաև այդ փաստաթղթերի բոլոր թղթապանակները, ծառի տարրերը և իր համար գրանցված հաշվառումները։
Եթե փաստաթուղթերը ունեն ենթափաստաթղթեր, ապա ջնջումը թույլատրելի չի լինի։
Ջնջումը տեղի է ունենում տրանզակցիայի մեջ։
Ֆունկցիան վերադարձնում է True
եթե ջնջումը հաջողվում է, False
չհաջողվելու դեպքում։
Պարամետրեր
- document - Ջնջվող փաստաթուղթեր ներքին նույնականացման համարների ցուցակ։
- fullDelete - Փաստաթղթի վերջնական ջնջման հայտանիշ։ Վերջնական ջնջման ժամանակ փաստաթուղթը ջնջվում է բոլոր միջուկային աղյուսակներից աղյուսակներից՝ DOCP, FOLDERS, TREES, HIPAR, HIREST, HIREST2, ACCESS, HI և HI2։ Ոչ վերջնական ջնջման ժամանակ փաստաթուղթը մնում է DOCS, DOCLOG, DOCSG, DOCSIM աղյուսակների մեջ և վիճակը լինում է 999: Լռությամբ արժեքը
False
։ - comment - Փաստաթղթերի ջնջման մեկնաբանություն, որը գրանցվում է փաստաթղթերի պատմության մեջ։
- callDelete - Փաստաթղթերի Delete իրադարձությունը կանչելու հայտանիշ։ Լռությամբ արժեքը
True
։ - inheritedDelete -
True
արժեքի դեպքում փաստաթղթերի պատմության մեջ գրվում է, որ փաստաթղթերը ջնջվել են այլ փաստաթղթի ջնջման ընթացքում։ Տվյալների պահոցում ջնջման կոդը լինում էH
։