Ներածություն

LiteDocumentService դասը նախատեսված է LiteDocument տիպի փաստաթղթերը տվյալների պահոցից բեռնելու, քեշում պահելու և քեշից կարդալու համար։

Մեթոդներ

Անվանում Նկարագրություն
ClearCache() Հեռացնում է բոլոր փաստաթղթերը քեշից։
Load(int, bool, bool, bool) Բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի։
[Load(IEnumerable)](/as8x-docs/src/server_api/services/LiteDocumentService/Load.html#litedocumentserviceloadienumerable-մեթոդ) Բեռնում է նշված ներքին նույնականացման համարներով փաստաթղթերը հիմնական տվյալների պահոցից՝ առանց աղյուսակների բեռնման և արխիվային տվյալների ստուգման:
LoadFromFolder(string, string, bool) Բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից ըստ փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անվան և թղթապանակի տարրի կոդի։
LoadGrids(LiteDocument, bool) Բեռնում է փաստաթղթի աղյուսակները տվյալների պահոցից և ավելացնում նշված փաստաթղթում։
[LookUpInCache(int, TimeSpan, Ref, bool)](/as8x-docs/src/server_api/services/LiteDocumentService/LookUpInCache.html#litedocumentservicelookupincacheint-timespan-ref-bool-մեթոդ) Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի և վերադարձնում։
LookUpInCache(string, string, TimeSpan, Ref<bool>) Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անվան և թղթապանակի տարրի կոդի և վերադարձնում։
RemoveFromCache(int) Հեռացնում է փաստաթուղթը քեշից՝ ըստ ներքին նույնականացման համարի։
RemoveFromCache(string) Հեռացնում է նշված տեսակի բոլոր փաստաթղթերը քեշից։