Գերբեռնումներ

Անվանում Նկարագրություն
Load(int, bool, bool, bool) Բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի։
Load(IEnumerable, bool) Բեռնում է նշված ներքին նույնականացման համարներով փաստաթղթերը հիմնական տվյալների պահոցից՝ առանց աղյուսակների բեռնման և արխիվային տվյալների ստուգման:

LiteDocumentService.Load(int, bool, bool, bool) մեթոդ

Նկարագիր

Դաս՝ LiteDocumentService

public Task<LiteDocument> Load(int isn,
                               bool loadGrids = false,
                               bool throwExceptionIfDeleted = true,
                               bool lookInArc = true);

Բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի։

Վերադարձնում է փաստաթղթի օբյեկտը, եթե հայտնաբերվել է։ Եթե չի հայտնաբերվել առաջացնում է սխալ կամ վերադարձնում է null կախված throwExceptionIfDeleted պարամետրից։

Պարամետրեր

  • isn - Բեռնվող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։
  • loadGrids - Փաստաթղթի աղյուսակների բեռնման հայտանիշ։
  • throwExceptionIfDeleted - Պահանջվող փաստաթղթի հեռացված լինելու դեպքում սխալի գեներացման հայտանիշ։
  • lookInArc - Արխիվացված փաստաթղթի բեռնման հայտանիշ։ true արժեքի դեպքում փաստաթուղթը հիմնական պահոցում չգտնելու դեպքում փորձում է բեռնել նաև արխիվային տվյալների պահոցից։

LiteDocumentService.Load(IEnumerable, bool) մեթոդ

Նկարագիր

Դաս՝ LiteDocumentService

public Task<Dictionary<int, LiteDocument>> Load(IEnumerable<int> isnList, bool loadGrids = false);

Բեռնում է նշված ներքին նույնականացման համարներով փաստաթղթերը հիմնական տվյալների պահոցից՝ առանց արխիվային տվյալների ստուգման:

Վերադարձնում է միայն այն փաստաթղթերի բազմությունը, որոնք գտնվել են տվյալների պահոցում։ Վերադարձվող Dictionary-ում բանալին փաստաթղթի ISN-ն է, իսկ արժեքը՝ փաստաթուղթը։

Պարամետրեր

  • isnList - Փաստաթղթերի ներքին նույնականացման համարների ցուցակ։
  • loadGrids - Փաստաթղթերի աղյուսակների բեռնման հայտանիշ։