Գերբեռնումներ

Անվանում Նկարագրություն
LookUpInCache(int, TimeSpan, Ref, bool) Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի և վերադարձնում։
LookUpInCache(string, string, TimeSpan, Ref) Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անվան և թղթապանակի տարրի կոդի և վերադարձնում։

LiteDocumentService.LookUpInCache(int, TimeSpan, Ref, bool) մեթոդ

Նկարագիր

Դաս՝ LiteDocumentService

public Task<LiteDocument> LookUpInCache(int isn,
                                        TimeSpan checkAfter,
                                        Ref<bool> isRefreshed = null,
                                        bool lookInArc = true)
                                        
Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի և վերադարձնում։ Քեշում բացակայության դեպքում բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից, ավելացնում քեշում և վերադարձնում։

Պարամետրեր

  • isn - Փնտրվող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։
  • checkAfter - Եթե քեշում պարունակվող փաստաթղթի թարմության վերջին ստուգումից անցել է ավելի շատ ժամանակ, քան նշված է այս պարամետրում, ապա ստուգվում է փաստաթղթի թարմությունը։ Եթե քեշում պարունակվող փաստաթղթի timestamp-ը չի համընկնում տվյալների պահոցում գրանցված timestamp-ի հետ, ապա փաստաթուղթը բեռնում է տվյալների պահոցից, հակառակ դեպքում վերադարձնում է քեշում առկա փաստաթուղթը։
  • isRefreshed - Ցույց է տալիս, արդյոք մեթոդի կանչի արդյունքում փաստաթուղթը բեռնվել է տվյալների պահոցից և թարմացվել քեշում, թե ոչ։
  • lookInArc - Արխիվացված փաստաթղթի բեռնման հայտանիշ։ true արժեքի դեպքում փաստաթուղթը հիմնական պահոցում չգտնելու դեպքում փորձում է բեռնել նաև արխիվային տվյալների պահոցից, եթե այնտեղ նույնպես փաստաթութը առկա չէ, առաջանում է սխալ։

LiteDocumentService.LookUpInCache(string, string, TimeSpan, Ref<bool>) մեթոդ

Նկարագիր

Դաս՝ LiteDocumentService

public Task<LiteDocument> LookUpInCache(string folderID,
                                        string folderKey,
                                        TimeSpan checkAfter,
                                        Ref<bool> isRefreshed = null) 

Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անվան և թղթապանակի տարրի կոդի և վերադարձնում։ Քեշում բացակայության դեպքում բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից, ավելացնում քեշում և վերադարձնում։

Պարամետրեր

  • folderID - Փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անունը։
  • folderKey - Թղթապանակի տարրի կոդը։