Ներածություն

Համակարգում նկարագրվում են պարամետրեր, որոնց միջոցով հնարավոր է սահմանել օգտագործողների որոշ իրավասություններ, ծրագրի կարգավորումներ։ Պարամետրերի արժեքները կարող են լինել համակարգային տիպի։
Պարամետրի արժեքը կարող է պահվել մեկը, կամ ըստ օգտագործողի կտրվածքի՝ այս դեպքում ամեն օգտագործող կարող է ունենալ պարամետրի սեփական արժեքը։
Համակարգային պարամետրերը պահվում են տվյալների պահոցի PARAMS աղյուսակում։ Ըստ օգտագործողի արժեքները պահվում են USERPARAMS աղյուսակում:
Համակարգային պարամետրերը ստեղծվում են տեքստային ֆայլով ներմուծման միջոցով։

Բացի համակարգային պարամետրերից առկա են նաև ժամանակագրական պարամետրեր։ Արժեքներ պահվում են ըստ ամսաթվի, և մեկ օրվա ընթացքում կարող է գրանցվել մի քանի արժեք։
Պարամետրերի արժեքները կարող են լինել միայն տողային։ Ժամանակագրական պարամետրերը պահվում են տվյալների պահոցի HIPAR աղյուսակում։

ՀԾ-Բանկի, ՀԾ-Ձեռնարկության և ՀԾ-Աշխատավարձի պրոյեկտներում առկա են բազային IParametersService-ի ժառանգ դասեր (BankParametersService, EnterpriseParametersService, WagesParametersService), որոնցում առկա են խիստ տիպիզացված մեթոդներ պարամետրերի արժեքները ստանալու համար։

Մեթոդներ

Անվանում Նկարագրություն
DefaultBranch() Վերադարձնում է DEFBRANCH ներքին անունով տող տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս ընթացիկ օգտագործողի համար առաջարկվող գրասենյակի կոդը։
DefaultBranch Վերադարձնում է DEFBRANCH ներքին անունով տող տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս suid ներքին համարով օգտագործողի համար առաջարկվող գրասենյակի կոդը։
Exists(string) Ստուգում է համակարգային պարամետրի գոյությունը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
ExistsHiPar(string, DateTime, bool, string) Ստուգում է ժամանակագրական պարամետրի նշանակված արժեքի առկայությունը:
GetBooleanValue(string) Վերադարձնում է տրամաբանական տիպի պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
GetBooleanValue(string, short) Վերադարձնում է տրամաբանական տիպի պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
GetDateTimeValue(string) Վերադարձնում է ամսաթիվ տիպի (DATE, DATELONG) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
GetDateTimeValue(string, short) Վերադարձնում է ամսաթիվ տիպի (DATE, DATELONG) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
GetDecimalValue(string) Վերադարձնում է կոտորակային թիվ տիպի (N, NP, SUMMA, SUMMAP) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
GetDecimalValue(string, short) Վերադարձնում է կոտորակային թիվ տիպի (N, NP, SUMMA, SUMMAP) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
GetDescriptor(string) Վերադարձնում է համակարգային պարամետրի նկարագրությունը:
GetDetailedDescription(string) Վերադարձնում է պարամետրի մանրամասն նկարագրությունը։
GetHiPar(string, DateTime, bool, string, bool, DateTime?) Վերադարձնում է ժամանակագրական պարամետրի արժեքը և նշանակման ամսաթիվը։
GetIntegerValue(string) Վերադարձնում է ամբողջ թիվ տիպի (N, NP) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
GetIntegerValue(string, short) Վերադարձնում է ամբողջ թիվ տիպի (N, NP) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
GetShortValue(string) Վերադարձնում է կարճ ամբողջ թիվ տիպի (N, NP) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
GetShortValue(string, short) Վերադարձնում է կարճ ամբողջ թիվ տիպի (N, NP) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
GetStringValue(string) Վերադարձնում է տող տիպի (C, CH, FOLDER, AMACC, TREE, FULLTREE, PATH, FILE) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
GetStringValue(string, short) Վերադարձնում է տող տիպի (C, CH, FOLDER, AMACC, TREE, FULLTREE, PATH, FILE) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
GetTimeSpanValue(string) Վերադարձնում է ժամ տիպի (TIME, TIMELONG) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
GetTimeSpanValue(string, short) Վերադարձնում է ժամ տիպի (TIME, TIMELONG) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
OperEnd() Վերադարձնում է OPEREND ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս գործառնական ժամանակահատվածի վերջի ամսաթիվը ընթացիկ օգտագործողի համար։
OperEnd(short) Վերադարձնում է OPEREND ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս գործառնական ժամանակահատվածի վերջի ամսաթիվը suid ներքին համարով օգտագործողի համար։
OPERHOLIDAYS() Վերադարձնում է OPERHOLIDAYS ներքին անունով տրամաբանական տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս, արդյոք բաց գործառնական ժամանակահատվածում հանգստյան օրերի արգելումը ակտիվ է։
OperStart() Վերադարձնում է OPERSTART ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս գործառնական ժամանակահատվածի սկզբի ամսաթիվը ընթացիկ օգտագործողի համար։
OperStart(short) Վերադարձնում է OPERSTART ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս գործառնական ժամանակահատվածի սկզբի ամսաթիվը suid ներքին համարով օգտագործողի համար։
REPEND() Վերադարձնում է REPEND ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս հաշվետու ժամանակահատվածի վերջի ամսաթիվը ընթացիկ օգտագործողի համար։
REPEND(short) Վերադարձնում է REPEND ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս հաշվետու ժամանակահատվածի վերջի ամսաթիվը suid ներքին համարով օգտագործողի համար։
REPSTART() Վերադարձնում է REPSTART ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս հաշվետու ժամանակահատվածի սկզբի ամսաթիվը ընթացիկ օգտագործողի համար։
REPSTART(short) Վերադարձնում է REPSTART ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս հաշվետու ժամանակահատվածի սկզբի ամսաթիվը suid ներքին համարով օգտագործողի համար։
SetHiPar(string, DateTime, int, string, string, DateTime?) Գրանցում է ժամանակագրական պարամետրի նոր արժեք տրված ամսաթվով:
SetValue(string, object) Փոխում է համակարգային պարամետրի արժեքը։
SetValueWithAdditionalConnection(string, object) Փոխում է համակարգային պարամետրի արժեքը լրացուցիչ sql միացման միջոցով։