Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsKernel.GetHiPar

Դաս՝ IParametersService

public Task<(string Value, DateTime? SoftDate)> GetHiPar(
                      string paramID, 
                      DateTime date, 
                      bool softGet, 
                      string exceptionMessage = "", 
                      bool notThrowExeption = false, 
                      DateTime? maxCreationDate = null)

Վերադարձնում է ժամանակագրական պարամետրի արժեքը և նշանակման ամսաթիվը։

Պարամետրեր

  • paramID - Պարամետրի ներքին անուն (id)։
  • date - Պարամետրի որոնման ամսաթիվ։
  • softGet - true արժեքի դեպքում մեթոդը ստուգում է date ամսաթվի դրությամբ պարամետրի որևէ արժեքի նշանակված լինելը, հակառակ դեպքում՝ միմիայն date ամսաթվին նշանակված արժեքի գոյությունը։
  • exceptionMessage - Արժեքի չգտնելու դեպքում ցույց տրվող սխալի հաղորդագրությունը: Եթե արժեք տրված չէ, ապա կառաջանա ստանդարտ սխալի հաղորդագրություն։
  • notThrowExeption - true արժեքի դեպքում տվյալների պահոցում պարամետրի արժեքի բացակայության դեպքում վերադարձնում է դատարկ տող, հակառակ դեպքում առաջացնում է սխալ։
  • maxCreationDate - Փոխանցված լինելու դեպքում մեթոդը փնտրում է արժեք, որի նշանակման ամսաթիվը չի գերազանցում փոխանցված ամսաթիվը: