Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsKernel.Param

Դաս՝ IParametersService

public Task SetValue(string name, 
                     object value)

Փոխում է համակարգային պարամետրի արժեքը։ Եթե պարամետրը ըստ օգտագործողի է, ապա պարամետրի արժեքը փոփոխվում է միայն ընթացիկ օգտագործողի համար (USERPARAMS աղյուսակում), հակառակ դեպքում սահմանվում է պարամետրի լռությամբ արժեքը (PARAMS աղյուսակում)։

Եթե պարամետրի նշանակված արժեքը չի համապատասխանում նրա տիպին կամ պարամետրը սահմանված չէ, ապա առաջանում է սխալ։

Քեշավորվող պարամետրի արժեքը տրանզակցիայում փոխելիս առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • name - Պարամետրի ներքին անուն (id)։
  • value - Վերագրվող արժեք։