Extender.BeforeProcess(IList<IExtendableRow>, IDataSourceArgs) մեթոդ
Նկարագիր
Դաս՝ Extender
public virtual Task BeforeProcess(IList<IExtendableRow> rows,
IDataSourceArgs args)
Մեթոդը կանչվում է միջուկի կողմից տվյալների աղբյուրի հիմնական հաշվարկի ավարտից հետո։
Հիմնականում օգտագործվում է ProccessRow-ում կիրառվող տվյալների բեռնման և քեշավորման համար։
Կարող է օգտագործվել հիմնական հաշվարկված բոլոր տողերի մշակման (փոփոխելու, ջնջելու, ավելացնելու) համար։
Մեթոդը չի կանչվում միջուկի կողմից, եթե հիմնական հաշվարկի մեջ տողեր չկան և AlwaysCallBeforeProcess հատկության արժեքը false է։
Պարամետրեր
rows
- Տվյալների աղբյուրի ընդլայնման տողերի ցուցակ։args
- Տվյալների աղբյուրի հաշվարկին սկսելու պարամետրեր։ Պարունակում է տվյալների աղբյուրի և ընդլայնման պարամետրերը, սյուների անվանումների ցանկը և մետատվյալներ։