Extender.ProccessRow(IExtendableRow, IDataSourceArgs) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ ScriptExtension.DataPostValid
Դաս՝ Extender
public virtual Task<bool> ProccessRow(IExtendableRow row,
IDataSourceArgs args)
Մեթոդը կանչվում է միջուկի կողմից տվյալների աղբյուրի յուրաքանչյուր տողի համար։
Տվյալների աղբյուրի սյուների արժեքների փոփոխման, ավելացված սյուների արժեքների լրացման, տողերի ֆիլտրման համար անհրաժեշտ է մշակել այս մեթոդը։
Պարամետրեր
row
- Տվյալների աղբյուրի ընդլայնման ընթացիկ տողը։ Պարունակում է object տիպի Extend հատկություն, որի մեջ պահվում են ընդլայնման սյուները։args
- Տվյալների աղբյուրի հաշվարկին սկսելու պարամետրեր։ Պարունակում է տվյալների աղբյուրի և ընդլայնման պարամետրերը, սյուների անվանումների ցանկը և մետատվյալներ։
Վերադարձնում է bool տիպի արժեք, որը ցույց է տալիս, թե ընթացիկ տողը պետք է ընդգրկվի վերջնական ցուցակում, թե ոչ։