Ներածություն

Գոյություն ունեցող տվյալների աղբյուրում լրացուցիչ սյուներ, պարամետրեր ավելացնելու, տողերի պարունակությունը փոփոխելու համար նկարագրվում է տվյալների աղբյուրի ընդլայնում։

8X համակարգում տվյալների աղբյուրի ընդլայնում նկարագրելու համար հարկավոր է ունենալ

  • .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում DSEXTENDER նկարագրությամբ, որը պարունակում է մետատվյալներ ընդլայնման մասին,
  • .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։

.as և .cs ընդլայնմամբ ֆայլերը լրացնելուց հետո անհրաժեշտ է .as ընդլայնմամբ ֆայլը ներմուծել համակարգ SYSCON գործիքի միջոցով, որի արդյունքում կներմուծվի նաև .cs ընդլայնմամբ ֆայլը։

Մեթոդներ

Անվանում Նկարագրություն
AddColumn(string, string, string, FieldType, string, string, FieldType, short, short, SupportedEncoding) Ընդլայնման միջոցով ավելացող նոր սյան հատկությունները սահմանելու համար անհրաժեշտ է կոնստրուկտորում կանչել այս մեթոդը։
AddParam(string, string, FieldType) Ընդլայնման միջոցով ավելացող նոր պարամետրի հատկությունները սահմանելու համար անհրաժեշտ է կոնստրուկտորում կանչել այս մեթոդը։
BeforeProcess(IList<IExtendableRow>, IDataSourceArgs) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից տվյալների աղբյուրի հիմնական հաշվարկի ավարտից հետո։
ProccessRow(IExtendableRow, IDataSourceArgs) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից տվյալների աղբյուրի յուրաքանչյուր տողի համար։

Հատկություններ

Անվանում Նկարագրություն
AlwaysCallBeforeProcess BeforeProcess(IList<IExtendableRow>, IDataSourceArgs) մեթոդը կանչվում է միայն տողեր պարունակող տվյալների աղբյուրի համար։ Դատարկ տվյալների աղբյուրի համար մեթոդի կանչը ապահովելու համար անհրաժեշտ է override անել այս հատկությունը և վերադարձնել true արժեք։