DataSource.ExtenderSchema հատկություն
public ExtenderSchemaEx ExtenderSchema { get; set; }
Վերադարձնում կամ նշանակում է տվյալների աղբյուրի ընդլայնման նկարագրությունը, որը պարունակում է ընդլայնման ներքին անունը, պարամետրերի ու սյուների հատկությունները։
Այս հատկությանը արժեք փոխանցելու դեպքում տվյալների աղբյուրը կատարելիս նաև հաշվարկվում է ընդլայնումը։
Այս հատկությունը լրացվում է GetSchemaAsync մեթոդի կանչով՝ փոխանցելով ընդլայնման ներքին անունը։
ds.ExtenderSchema = await apiClient.Extender.GetSchemaAsync("CreatDocExtended");
Տե՛ս օրինակը։