public Task<DPRProcessEnqueueResponse> EnqueueAsync(DPRType type, 
                                                    string name, 
                                                    bool enableUIRequest, 
                                                    ProcessDPRRequest request, 
                                                    CancellationToken cancellationToken = default)

Հերթի է դնում DPR-ի կատարումը և վերադարձնում է DPRProcessEnqueueResponse դասի օբյեկտ, որը պարունակում է հերթի դրված DPR-ի տվյալները (ներքին անուն, սատարում է չեղարկումը թե ոչ…) և Id՝ DPR-ի կատարման ընթացքին հետևելու համար։

Պարամետրեր

  • type - DPR-ի տեսակը, որը նշվում է DPR ատրիբուտում։
    • DPRType.Report - Հաշվետվությունների տվյալների մշակման հարցում
    • DPRType.OLAP - Օլապ տվյալների մշակման հարցում
    • DPRType.JobElement - Առաջադրանքների տվյալների մշակման հարցում
    • DPRType.Other - Այլ տվյալների մշակման հարցում
  • name - DPR-ի ներքին անունը։
  • enableUIRequest - DPR-ի կատարման ընթացքում սերվիսից կլիենտ հաղորդագրություն ուղարկելու, հաղորդագրության պատասխանը ստանալու և այն սերվիսում մշակելու համար հնարավորության միացման հայտանիշ։
  • request - DPR-ի կատարման համար անհրաժեշտ պարամետրերը։
  • cancellationToken - Ընդհատման օբյեկտ: