ITemplateSubstitutionService.IsTemplateAvailable(string, string, Document) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsKernel.IsTemplAvailable
Դաս՝ ITemplateSubstitutionService
public Task<bool> IsTemplateAvailable(string templateName,
string templateType,
Document document)
Ստուգում է արդյոք նշված ձևանմուշը հասանելի է նշված փաստաթղթի համար, այսինքն փաստաթղթի տիպը նշված է տպվող ձևանմուշի փաստաթղթերի ցանկում և բավարարվում է ակտիվացման բանաձևը սերվիսում։
Պարամետրեր
templateName
- Տպելու ձևանմուշի ներքին անունը։templateType
- Տպելու ձևանմուշի տիպ:document
- Տպելու ձևանմուշի հետ կապակցված փաստաթղթի օբյեկտ։
Օգտագործում
Սերվիսում ակտիվացման բանաձևի սահմանման համար անհրաժեշտ է ստեղծել սերվերային մոդուլ, որում C# դաս ու ֆունկցիա, որը հաշվարկում է ակտիվացման բանաձևը։
Ակտիվացման բանաձևը հաշվարկող ֆունկցիայի վերադարձվող արժեքի տիպը պետք է լինի bool
և որպես պարամետր պետք է ստանա Document դասի օբյեկտ։
Սերվերային մոդուլի և C# դասի լրացումից հետո անհրաժեշտ է սերվերային մոդուլը նկարագրող .as ընդլայնմամբ ֆայլը ներմուծել տվյալների բազա Syscon
գործիքի միջոցով։
Դասի ու ֆունկցիայի սահմանումից հետո «Փաստաթղթի տպելու ձևանմուշներ» դիտելու ձևում տպելու ձևանմուշի վրայից սեղմելով «Խմբագրել» ֆունկցիայով բացվող պատուհանի «Ակտիվացման բանաձև սերվիսում» դաշտում անհրաժեշտ է այն լրացնել սերվերային մոդուլի անունը, դասի անունը և ֆունկցիայի անւնը՝ իրարից անջատելով կետերով՝ server_side_module_name.class_name.function_name:
Օրինակ՝
//SERVERSIDEMODULE { NAME = MyModule;
//public class MyClass {
public bool IsAvailable(Document doc)
Ակտիվացման բանաձև սերվիսում կլինի MyModule.MyClass.IsAvailable