Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsDocEngine.MakeParentLink

Դաս՝ IDocumentService

public Task MakeParentLink(Document document, 
                           int parentIsn, 
                           bool removeExistingLinks = true)

Ընթացիկ փաստաթղթի համար սահմանում է ծնողի հետ կապ։ Ընթացիկ փաստաթուղթը կարող է դեռ գրանցված չլինել տվյալների պահոցում։

Մեթոդը նախատեսված է Action իրադարձության մշակիչում կանչելու համար։
Եթե փաստաթուղթը տվյալների պահոցում դեռ գրանցված չէ, ապա այս մեթոդի կանչից հետո ծնող-զավակ կապերը անմիջապես չեն գրանցվում տվյալների պահոցում, դրանց գրանցումը կատարվում է Action իրադարձության մշակիչի ավարտից հետո։

Պարամետրեր

  • document - Փաստաթղթի օբյեկտ։
  • parentIsn - Ծնող փաստաթղթի ներքին նույնականացման համար։
  • removeExistingLinks - true արժեքի դեպքում ստեղծվող կապը լինում է միակը և նախորդ եղած կապերը հեռացվում են։ false արժեքի դեպքում ծնողների ցուցակում ավելանում է ևս մեկը։