Accounting նկարագրություն
Ներածություն
Եթե փաստաթղթի համար հարկավոր է վարել որևիցե տվյալի ժամանակագրական հաշվառում, ապա այն պետք է նկարագրել համակարգում:
8X համակարգում հաշվառում նկարագրելու համար հարկավոր է ունենալ
- .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում ACCOUNTING նկարագրությամբ։ Այն անհրաժեշտ է ներմուծել տվյալների բազա
Sysconգործիքի միջոցով։ - .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։
Մեթոդներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| OnAdd(OnAddEventArgs) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից DocumentService դասի StoreFact մեթոդով հաշվառումները գրանցելիս։ |
| OnDelete(OnDeleteEventArgs) | OnDelete մեթոդը կանչվում է միջուկի կողմից DocumentService դասի HiDelete, HiDeleteAll մեթոդներով հաշվառումները ջնջելիս կամ փաստաթուղթը Delete մեթոդով իր հաշվառումների հետ ջնջելիս։ |
| IAccountingOnLimitFault.OnLimitFault(int, decimal, decimal, bool, Document.Document) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից HI աղյուսակում գրանցված հաշվառման սահմանաչափերի խախտման ժամանակ, որոնք դրված են հաշվառում օբյեկտի վրա։ |
| IAccountingOnHI2LimitFault.OnLimitFault(int, int, bool, Document.Document) | Մեթոդը կանչվում է միջուկի կողմից HI2 աղյուսակում գրանցված հաշվառման սահմանաչափերի խախտման ժամանակ, որոնք դրված են հաշվառում օբյեկտի վրա։ |