TemplateSubstitutionEventArgs դաս
Ներածություն
Այս դասը պարունակում է փաստաթղթի տպելու ձևանմուշի տվյալներ և օգտագործվում է DocumentExtender-ի PostTemplateSubstitution, PostTemplateSubstitutionEx մեթոդներում։
Տե՛ս օգտագործման օրինակը:
Հատկություններ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| Mode | Վերադարձնում կամ նշանակում է տպելու ձևանմուշի տվյալների խմբերի և յուրաքանչյուր խմբի թույլատրված լինելու հայտանիշների բազմությունը։ |
| Parameters | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի TemplateSubstitutionParameters մեթոդի կանչի արդյունքում ձևավորված տպելու ձևանմուշի լրացվող արժեքների բազմությունը։ |
| Result | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի TemplateSubstitution մեթոդի կանչի արդյունքում ձևավորված տպելու ձևանմուշի լրացվող արժեքների բազմությունը։ |
Մեթոդներ
| Անվանում | Նկարագրություն |
|---|---|
| AddSubstitutedFile(StorageInfo) | Մեթոդը տալիս է հնարավորություն փաստաթղթին կապակցված տպելու ձևանմուշը տպելիս տպել նաև այլ ձևանմուշներ։ |