Ներածություն

Գոյություն ունեցող փաստաթղթերի մշակման գործընթացում լրացուցիչ ստուգումներ իրականացնելու, դաշտերի ավտոմատ լրացման և այլ սեփական տրամաբանություն ավելացնելու համար նկարագրվում է փաստաթղթի ընդլայնում։ Փաստաթղթի ընդլայնումը իրանից ներկայացնում է վիրտուալ մեթոդների բազմություն, որոնք կանչվում են փաստաթղթի հիմնական իրադարձություններից առաջ և հետո։

8X համակարգում փաստաթղթի ընդլայնում նկարագրելու համար հարկավոր է ունենալ

  • .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում DOCUMENTEXTENDER նկարագրությամբ, որը պարունակում է մետատվյալներ ընդլայնման մասին,
  • .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։

.as և .cs ընդլայնմամբ ֆայլերը լրացնելուց հետո անհրաժեշտ է .as ընդլայնմամբ ֆայլը ներմուծել համակարգ SYSCON գործիքի միջոցով, որի արդյունքում կներմուծվի նաև .cs ընդլայնմամբ ֆայլը։

Մեթոդներ

Անվանում Նկարագրություն
BeforeCommitDelete(Document, BeforeCommitDeleteEventArgs) BeforeCommitDelete մեթոդը կանչվում է միջուկի կողմից` տվյալների պահոցից փաստաթղթի հեռացումից անմիջապես հետո տրանզակցիայի մեջ։
PreAction(Document, ActionEventArgs) PreAction մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի պահպանման ժամանակ (Store) տրանզակցիայի մեջ` Action իրադարձությունից առաջ։
PostAction(Document, ActionEventArgs) PostAction մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի պահպանման ժամանակ (Store) տրանզակցիայի մեջ` Action իրադարձությունից հետո։
PreAfterCommit(Document, AfterCommitEventArgs) PreAfterCommit մեթոդը կանչվում է միջուկի կողմից` փաստաթղթի տվյալների պահոցում գրանցումից հետո մեծ տրանզակցիայի մեջ՝ BeforeCommit իրադարձությունից հետո և AfterCommit իրադարձությունից առաջ։
PostAfterCommit(Document, AfterCommitEventArgs) PostAfterCommit մեթոդը կանչվում է միջուկի կողմից` փաստաթղթի տվյալների պահոցում գրանցումից հետո մեծ տրանզակցիայի մեջ՝ BeforeCommit, AfterCommit իրադարձություններից հետո։
PreAfterCreate(Document, AfterCreateEventArgs) PreAfterCreate մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթուղթը ստեղծելուց, AfterCreate իրադարձությունից առաջ։
PostAfterCreate(Document, AfterCreateEventArgs) PostAfterCreate մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթուղթը ստեղծելուց, AfterCreate իրադարձությունից հետո։
PreAfterLoad(Document, AfterLoadEventArgs) PreAfterLoad մեթոդը կանչվում է միջուկի կողմից` փաստաթղթի բեռնումից անմիջապես հետո, AfterLoad իրադարձությունից առաջ։
PostAfterLoad(Document, AfterLoadEventArgs) PostAfterLoad մեթոդը կանչվում է միջուկի կողմից` փաստաթղթի բեռնումից անմիջապես հետո, AfterLoad իրադարձությունից հետո։
PreBeforeCommit(Document, BeforeCommitEventArgs) PreBeforeCommit մեթոդը կանչվում է միջուկի կողմից` փաստաթղթի տվյալների պահոցում գրանցումից անմիջապես հետո տրանզակցիայի մեջ, BeforeCommit իրադարձությունից առաջ։
PostBeforeCommit(Document, BeforeCommitEventArgs) PostBeforeCommit մեթոդը կանչվում է միջուկի կողմից` փաստաթղթի տվյալների պահոցում գրանցումից անմիջապես հետո տրանզակցիայի մեջ՝ BeforeCommit իրադարձությունից հետո։
PreBeforeCopy(Document, BeforeCopyEventArgs) PreBeforeCopy մեթոդը կանչվում է միջուկի կողմից` փաստաթուղթը պատճենման ժամանակ, BeforeCopy իրադարձությունից հետո։
PostBeforeCopy(Document, BeforeCopyEventArgs) PostBeforeCopy մեթոդը կանչվում է միջուկի կողմից` փաստաթուղթը պատճենման ժամանակ, BeforeCopy իրադարձությունից հետո։
PreDelete(Document, DeleteEventArgs) PreDelete մեթոդը կանչվում է միջուկի կողմից` փաստաթուղթը ջնջելու ժամանակ տրանզակցիայի մեջ, Delete իրադարձությունից առաջ։
PostDelete(Document, DeleteEventArgs) PostDelete մեթոդը կանչվում է միջուկի կողմից` փաստաթուղթը ջնջելու ժամանակ տրանզակցիայի մեջ, Delete իրադարձությունից հետո։
PreFolders(Document, FoldersEventArgs) PreFolders մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի պահպանման ժամանակ (Store) տրանզակցիայի մեջ, Folders իրադարձությունից առաջ։
PostFolders(Document, FoldersEventArgs) PostFolders մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի պահպանման ժամանակ (Store) տրանզակցիայի մեջ, Folders իրադարձությունից հետո։
PostLoadGrids(Document, LoadGridsEventArgs) PostLoadGrids մեթոդը կանչվում է միջուկի կողմից` փաստաթղթի աղյուսակների բեռնման ժամանակ՝ LoadGrids իրադարձությունից հետո։
PreOnConfirmDocumentChangeRequest(Document, ConfirmDocumentChangeRequestEventArgs) PreOnConfirmDocumentChangeRequest մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի պահպանման ժամանակ (Store), OnConfirmDocumentChangeRequest իրադարձությունից առաջ։
PostOnConfirmDocumentChangeRequest(Document, ConfirmDocumentChangeRequestEventArgs) PreOnConfirmDocumentChangeRequest մեթոդը կանչվում է միջուկի կողմից` փաստաթղթի պահպանման ժամանակ (Store), OnConfirmDocumentChangeRequest իրադարձություններից հետո։
PreOnRejectDocumentChangeRequest(Document, RejectDocumentChangeRequestEventArgs) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի փոփոխման հայտը մերժելիս, OnRejectDocumentChangeRequest մեթոդի կանչից առաջ։
PostOnRejectDocumentChangeRequest(Document, RejectDocumentChangeRequestEventArgs) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի փոփոխման հայտը մերժելիս, OnRejectDocumentChangeRequest մեթոդի կանչից հետո։
PrePostMessage(Document, PostMessageEventArgs) PostMessage մեթոդը կանչվում է միջուկի կողմից` մի փաստաթղթից մյուն ծրագրային հաղորդագրություն(SendMessage) ուղարկելիս՝ PostMessage մեթոդի կանչից առաջ։
PostPostMessage(Document, PostMessageEventArgs) PostMessage մեթոդը կանչվում է միջուկի կողմից` մի փաստաթղթից մյուն ծրագրային հաղորդագրություն(SendMessage) ուղարկելիս՝ PostMessage մեթոդի կանչից հետո։
PostStoreGrid(Document, StoreGridsEventArgs) PostStoreGrid մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի աղյուսակի պահպանման ժամանակ` StoreGrids իրադարձությունից հետո։
PostTemplateSubstitution(Document, TemplateSubstitutionEventArgs<TemplateSubstitution>) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից, երբ փաստաթղթի համար ձևավորվում է տպման ձև և անջատված է փաստաթղթի TemplateSubstitutionIsExtended հատկությունը։
PostTemplateSubstitutionEx(Document, TemplateSubstitutionEventArgs<TemplateSubstitution>) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից, երբ փաստաթղթի համար ձևավորվում է տպման ձև և միացված է փաստաթղթի TemplateSubstitutionIsExtended հատկությունը։
PreValidate(Document, ValidateEventArgs) PreValidate մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի պահպանման ժամանակ (Store) տրանզակցիայի մեջ, Validate իրադարձությունից առաջ։
PostValidate(Document, ValidateEventArgs) PostValidate մեթոդը կանչվում է միջուկի կողմից՝ փաստաթղթի պահպանման ժամանակ (Store) տրանզակցիայի մեջ, Validate իրադարձությունից հետո։