ApiClient դաս
Ներածություն
Այս դասը հնարավորություն է տալիս կլիենտ ծրագրից հարցումներ ուղարկել դեպի 8X սերվիս՝ օգտվելով հարցումները կատարող դասերից, որոնք ներառված են որպես հատկություններ:
Այս օբյեկտի փոխարեն ցանկալի է օգտագործել ժառանգ դասերից որևէ մեկը (Օրինակ՝ BankApiClient)։
Հատկություններ
Անվանում | Նկարագրություն |
---|---|
Blob | Վերադարձնում է BlobRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ սերվերում պահպանված ֆայլերի հետ աշխատանքը ապահովելու համար։ |
Document | Վերադարձնում է DocumentRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ փաստաթղթերի հետ աշխատանքը ապահովելու համար։ |
DPR | Վերադարձնում է DataProcessingRequestRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ տվյալների մշակման հարցումների հետ աշխատանքը ապահովելու համար։ |
Extender | Վերադարձնում է ExtenderRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ ընդլայնումների հետ աշխատանքը (ընդլայնման նկարագրության ստացում, ընդլայնման կոդի կոմպիլացում…) ապահովելու համար։ |
Version | Վերադարձնում է VersionRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ պրոյեկտների տարբերակների ստացման համար։ |