SessionInfo դաս
Ծրագիր մուտք գործելիս բացվում է սեսսիա, որը պարունակում է մուտք գործած օգտատիրոջ տվյալները և ծրագրի աշխատանքի որոշ կարգավորումներ: Սեսսիան ավտոմատ կերպով փակվում է ծրագրից դուրս գալիս։
Սեսսիայի փակման հետ համատեղ հեռացվում են նաև սեսսիայի ընթացքում առաջացած ժամանակավոր ֆայլերը, ընդհատվում ընթացիկ job-երը։
Ընթացիկ սեսսիան ստացվում է ISessionInfoService.GetInfo մեթոդով։
Սեսսիայի մասին ինֆորմացիան պահվում է տվյալների պահոցի SESSIONINFO աղյուսակում և քեշում։
Տե՛ս օգտագործման օրինակ:
public class SessionInfo
{
public DateTime WkDate { get; }
public DateTime StartDate { get; }
public DateTime EndDate { get; }
public int QueryTimeout { get; }
public int DsQueryTimeout { get; }
public string ComputerName { get; }
public string ARMName { get; }
public string UserName { get; }
public short Suid { get; }
public bool IsAdmin { get; }
public DateTime ExpirationDate { get; }
public string SessionGuid { get; }
public short? ApiClientId { get; }
public bool? FilterInSqlProfiler { get; }
}
Անվանում | Տեսակ | Լռությամբ արժեք | Նկարագրություն |
---|---|---|---|
WkDate |
DateTime | - | Սեսսիայի բացման ամսաթիվը/ժամանակը։ |
StartDate |
DateTime | - | “Դրույթներ” պատուհանի “Հաշվետու ժամանակաշրջան”-ի սկզբի ամսաթիվ/ժամանակը։ |
EndDate |
DateTime | - | “Դրույթներ” պատուհանի “Հաշվետու ժամանակաշրջան”-ի ավարտի ամսաթիվ/ժամանակը։ |
QueryTimeout |
int | 30 վրկ | Սեսսիայի ընթացքում հարցումների կատարման առավելագույն ժամանակը վայրկյաններով։ Հնարավոր է փոխել ծրագրի UI-ի “Դրույթներ” պատուհանում։ |
DsQueryTimeout |
int | 300 վրկ (5 ր) | Սեսսիայի ընթացքում տվյալների աղբյուրների հարցումների կատարման առավելագույն ժամանակը վայրկյաններով։ Հնարավոր է փոխել ծրագրի UI-ի “Դրույթներ” պատուհանում։ |
ComputerName |
string | Environment.MachineName | Մուտք գործած օգտատիրոջ համակարգչի անուն։ |
ARMName |
string | - | Մուտք գործած օգտատիրոջ լռությամբ ԱՇՏ-ն։ |
UserName |
string | - | Մուտք գործած օգտատիրոջ ներքին անուն։ |
Suid |
short | - | Մուտք գործած օգտատիրոջ ներքին համար (կոդ)։ |
IsAdmin |
bool | - | Ցույց է տալիս, արդյոք օգտատերը ունի ադմինիստրատորի իրավունքներ։ |
ExpirationDate |
DateTime | - | Սեսսիայի վավերականության ժամկետը։ |
SessionGuid |
string | - | Սեսսիայի ներքին նույնականացման համար (Guid)։ |
ApiClientId |
short? | - | Մուտք գործած կլիենտ ծրագրի ներքին նույնականացման համար (id)։ |
FilterInSqlProfiler |
bool? | - | Սեսսիայի ընթացքում կատարված Sql հարցումների տարանջատման հայտանիշ Sql Profiler-ում։ Եթե true, ընթացիկ սեսսիայի հարցումները տարանջատվում են ուրիշ սեսսիաներից։ Դրանք դիտելու համար անհրաժեշտ է ստանալ “Սերվիսային հարցումների տարանջատման բանալի”-ն “Ինֆորմացիա միացումների մասին” պատուհանից։ |
ServiceId |
string | - | Այն սերվիսի id-ն, որի վրա բացվել է տվյալ սեսսիան։ |