Այս enum-ը նախատեսված է փաստաթղթի բեռնման ժամանակ տվյալների պահոցում կիրառվող արգելափակման (lock) ռեժիմի սահմանման համար։

public enum DocumentLockMode
{
    ReadLock = 0,
    ChangeTS = 1,
    UpdateLock = 2,
    ExclusiveLock = 3
}

Արժեքների բազմություն

  • ReadLock - Փաստաթղթի տվյալների ստացման Sql հարցումը կատարվում է READ COMMITTED իզոլացման մակարդակով և ROWLOCK արգելափակման (lock) ռեժիմով։
  • ChangeTS - Փաստաթղթի տվյալների ստացման Sql հարցումը կատարվում է Sql server-ի լռությամբ կարգավորումներով։
  • UpdateLock - Փաստաթղթի տվյալների ստացման Sql հարցումը կատարվում է ROWLOCK և UPDLOCK արգելափակման (lock) ռեժիմներով։
  • ExclusiveLock - Փաստաթղթի տվյալների ստացման Sql հարցումը կատարվում է ROWLOCK և XLOCK արգելափակման (lock) ռեժիմներով։