TreeElementsService սերվիս
Ներածություն
TreeElementService դասը նախատեսված է ծառի հանգույցների հետ աշխատանքը ապահովելու համար։
Ծառի հանգույցները ծրագրային ստեղծվում են երկու ձևով,
- փաստաթղթերի հետ կապված IDocumentService.StoreInTree ֆունկցիայով,
- անկախ հանգույցներ AddNode(TreeElement, bool) ֆունկցիայով։
Ծառի հանգույցները պահվում են TREES աղյուսակում։
Մեթոդներ
Անվանում | Նկարագրություն |
---|---|
AddNode(TreeElement, bool) | Ավելացնում է ծառի նոր հանգույց տվյալների պահոցում։ |
DeleteNode(string, string) | Հեռացնում է ծառի հանգույցը տվյալների պահոցից։ |
EditNode(TreeElement) | Խմբագրում է ծառի հանգույցը և գրանցում տվյալների պահոցում։ |
ExistsInDB(string, string) | Ստուգում է ծառի հանգույցի առկայությունը տվյալների պահոցում։ |
Get(string, string, bool) | Բեռնում է ծառի տարրը տվյալների պահոցից կամ քեշից, եթե ծառը քեշավոևվող է։ |
GetTreeElements(int, Dictionary<string, TreeElement>, bool, bool) | Վերադարձնում է ծառի տարրերը տվյալների պահոցից կամ քեշից, եթե ծառը քեշավորվող է։ |