Ներածություն

IStorageService դասը նախատեսված է ծրագրի աշխատանքի ընթացքում ձևավորվող ժամանակավոր ֆայլերի պահպանման և բեռնման համար։ Համակարգը կարող է կարգավորվել այնպես, որ ֆայլերի պահպանում կատարվի կա՛մ ֆայլային համակարգում, կա՛մ ամպային պահոցում։

Կարգավորվում է appsettings.json կոնֆիգուրացիոն ֆայլի Storage բաժնում։

Մեթոդներ

Անվանում Նկարագրություն
DeleteBlobAsync(string, string, CancellationToken) Հեռացնում է ֆայլը ժամանակավոր ֆայլերի պահոցից` ըստ անվան և կոնտեյների։
DeleteBlobAsync(string, CancellationToken) Հեռացնում է ֆայլը ընթացիկ սեսիայի կոնտեյներից։
GetBlobAsync(string, string, CancellationToken) Վերադարձնում է ֆայլի պարունակությունը ժամանակավոր ֆայլերի պահոցից` որպես Stream:
GetTempBlobUrl(string, string) Վերադարձնում է ընթացիկ սեսիայի կոնտեյներում գոյություն չունեցող, պատահականության սկզբունքով ընտրված ֆայլի անուն՝ ներառյալ ընդլայնումը և ֆայլի ամբողջական ճանապարհը։
UploadBlobAsync(string, string, byte[], CancellationToken) Պահպանում է value պարամետրի պարունակությունը ժամանակավոր ֆայլերի պահոցում` ըստ կոնտեյների և ֆայլի անվան։
UploadBlobAsync(string, Stream, BlobProperties, CancellationToken) Պահպանում է stream պարամետրի պարունակությունը ընթացիկ սեսիայի կոնտեյների նշված ֆայլում։
UploadBlobAsync(string, string, Stream, BlobProperties, CancellationToken) Պահպանում է stream պարամետրի պարունակությունը ժամանակավոր ֆայլերի պահոցում՝ նշված կոնտեյների նշված ֆայլում։
UploadTempBlobAsync(string, string, Stream, BlobProperties, CancellationToken) Պահպանում է stream պարամետրի պարունակությունը ընթացիկ սեսիայի կոնտեյների նշված ընդլայնմամբ ֆայլում, որի անունը ձևավորվում է ավտոմատ։

Հատկություններ

Անվանում Նկարագրություն
Container Վերադարձնում է այն կոնտեյների/թղթապանակի անունը, որտեղ պահվում են ընթացիկ սեսիայի ժամանակավոր ստեղծվող ֆայլերը։