IFoldersService սերվիս
Ներածություն
FolderService դասը նախատեսված է FOLDERS աղյուսակից թղթապանակի տարրերի հետ աշխատանքը ապահովելու համար։
Աղյուսակում գրանցման համար օգտագործվում է IDocumentService.StoreInFolder ֆունկցիայով։
Մեթոդներ
Անվանում | Նկարագրություն |
---|---|
Exists(string) | Ստուգում է որևէ տարրի առկայությունը տվյալների պահոցի FOLDERS աղյուսակում։ |
GetElement(string, int) | Վերադարձնում է թղթապանակի տարրը՝ ըստ թղթապանակի ներքին անվան և փաստաթղթի ներքին նույնականացման համարի։ |
GetElement(string, string, bool) | Վերադարձնում է թղթապանակի տարրը՝ ըստ թղթապանակի ներքին անվան և բանալու։ |
GetElements(string) | Վերադարձնում է թղթապանակի բոլոր տարրերը: |
GetElements(string, List<string>) | Վերադարձնում է թղթապանակի նշված բանալիներով տարրերը: |
GetISN(string, string) | Վերադարձնում է թղթապանակում գրանցված փաստաթղթի ներքին նույնականացման համարը՝ ըստ թղթապանակի ներքին անվան և բանալու։ |