Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsKernel.LoadHI2FactByBase

Դաս՝ IFactService

public Task<List<Fact>> LoadHI2ByBase(int baseIsn, 
                                      string accounting = "", 
                                      string operation = "", 
                                      long glAccISN = -1);

Վերադարձնում է հիմքային փաստաթղթով ստեղծված HI2 գործառույթների ցուցակը։

Նշված պարամետրերով գործառույթների բացակայության դեպքում վերադառնում է դատարկ ցուցակ։ Վերադարձվող ցուցակի յուրաքանչյուր տարր գործառույթ տիպի օբյեկտ է։

Պարամետրեր

  • baseIsn - Հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համար։
  • accounting - Հաշվառման կոդը։
  • operation - Գործողությունների կոդերի ցանկ։ Եթե ցանկը սկսվում է “+” նշանով, ապա հաշվի են առնվում գործողությունների բոլոր կոդերը, որոնք թվարկվում են նրանից հետո։ “-“ նշանի դեպքում անտեսվում են այն գործողությունները, որոնց կոդերը թվարկված են ցանկի մեջ։ Գործողությունների կոդերը թվարկվում են մեկը մյուսի հետևից բացատների միջոցով։ Ցանկը նաև կարող է պարունակել առանց նշանի միակ տարր:
  • glAccISN - Կուտակող օբյեկտի ներքին նույնականացման համար։