Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsKernel.LoadFactByTrans

Դաս՝ IFactService

public Task<List<Fact>> LoadByTrans(int baseIsn, 
                                    int trans, 
                                    string accounting = "", 
                                    string operation = "");

Վերադարձնում է հիմքային փաստաթղթով և գործարքի համարով ստեղծված գործառույթների ցուցակը։

Նշված պարամետրերով գործառույթների բացակայության դեպքում վերադառնում է դատարկ ցուցակ։ Վերադարձվող ցուցակի յուրաքանչյուր տարր գործառույթ տիպի օբյեկտ է։

Պարամետրեր

  • baseIsn - Հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համար։
  • trans - Գործողության համար։
  • accounting - Հաշվառման կոդը։
  • operation - Գործողությունների կոդերի ցանկ։ Եթե ցանկը սկսվում է “+” նշանով, ապա հաշվի են առնվում գործողությունների բոլոր կոդերը, որոնք թվարկվում են նրանից հետո։ “-“ նշանի դեպքում անտեսվում են այն գործողությունները, որոնց կոդերը թվարկված են ցանկի մեջ։ Գործողությունների կոդերը թվարկվում են մեկը մյուսի հետևից բացատների միջոցով։ Ցանկը նաև կարող է պարունակել առանց նշանի միակ տարր: