IFactService.LoadByBase(int, string, string, bool) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsKernel.LoadFactByBase
Դաս՝ IFactService
public Task<List<Fact>> LoadByBase(int baseIsn,
string accounting = "",
string operation = "",
bool useArchive = true);
Վերադարձնում է հիմքային փաստաթղթով ստեղծված գործառույթների ցուցակը։
Նշված պարամետրերով գործառույթների բացակայության դեպքում վերադառնում է դատարկ ցուցակ։ Վերադարձվող ցուցակի յուրաքանչյուր տարր գործառույթ տիպի օբյեկտ է։
Պարամետրեր
baseIsn
- Հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համար։accounting
- Հաշվառման կոդը։operation
- Գործողությունների կոդերի ցանկ։ Եթե ցանկը սկսվում է “+” նշանով, ապա հաշվի են առնվում գործողությունների բոլոր կոդերը, որոնք թվարկվում են նրանից հետո։ “-“ նշանի դեպքում անտեսվում են այն գործողությունները, որոնց կոդերը թվարկված են ցանկի մեջ։ Գործողությունների կոդերը թվարկվում են մեկը մյուսի հետևից բացատների միջոցով։ Ցանկը նաև կարող է պարունակել առանց նշանի միակ տարր:useArchive
- Արխիվացված գործառնությունների բեռնման հայտանիշ։