Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsKernel.ExistsFact

Դաս՝ IFactService

public Task<bool> Exists(int baseIsn = 0, 
                         int objectIsn = 0, 
                         string accounting = "", 
                         string operation = "", 
                         bool useArchive = true);

Ստուգում է նշված հաշվառող կամ հիմք փաստաթղթով գործառույթների առկայությանը։

Մեթոդի կանչի ժամանակ անհրաժեշտ է արժեք փոխանցել baseIsn կամ objectIsn պարամետրերից գոնե մեկին։

Պարամետրեր

  • baseIsn - Հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համար։
  • objectIsn - Հաշվառող փաստաթղթի ներքին նույնականացման համար։
  • accounting - Հաշվառման կոդը։
  • operation - Գործողությունների կոդերի ցանկ։ Եթե ցանկը սկսվում է “+” նշանով, ապա հաշվի են առնվում գործողությունների բոլոր կոդերը, որոնք թվարկվում են նրանից հետո։ “-“ նշանի դեպքում անտեսվում են այն գործողությունները, որոնց կոդերը թվարկված են ցանկի մեջ։ Գործողությունների կոդերը թվարկվում են մեկը մյուսի հետևից բացատների միջոցով։ Ցանկը նաև կարող է պարունակել առանց նշանի միակ տարր:
  • useArchive - Արխիվացված գործառնության որոնման հայտանիշ։