Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsDocEngine.DocParents

Դաս՝ IDocumentService

public Task<List<(int isn, string docType)>> GetDocumentParents(int isn, 
                                                                string docType = "", 
                                                                DocumentChildrenOrder order = DocumentChildrenOrder.UnOrdered, string docTypeLike = "")

Վերադարձնում է փաստաթղթի ծնող փաստաթղերի isn-ների ու ներքին անունների (տեսակների) ցուցակը:

Եթե փաստաթուղթը չի ունենում ծնողներ, ապա ֆունկցիան վերադարձնում է դատարկ ցուցակ։

Պարամետրեր

  • isn - Զավակ փաստաթղթի ներքին նույնականացման համարը:
  • docType - Սահմանում է ներառվող կամ չներառվող ծնող փաստաթղթերի տիպերը։
    Եթե պարամետրը առկա չի, ապա վերադարձվում են բոլոր տիպի ծնող փաստաթղթերի isn-ները ու տեսակները։
    Ներառվող տիպերի ցուցակը թվարկվում են + նշանով սկսելով՝ փաստաթղթի տեսակների անվանումները իրարից առանձնացնելով բացատներով։ Օրինակ՝ "+KasPr MemOrd SetPr"։
    Չներառվող տիպերի ցուցակը թվարկվում են - նշանով սկսելով՝ փաստաթղթի տեսակների անվանումները իրարից առանձնացնելով բացատներով։ Օրինակ՝ "-AccDoc AsTurn"։ Միայն նշված տիպի ծնող փաստաթղթերը վերադարձնելու համար անհրաժեշտ է ավելացնել փաստաթղթի տեսակը։ Օրինակ՝ "AccDoc":
  • order - Ըստ ծնող փաստաթղթերի ստեղծման ամսաթվի դասավորման նշան։ DocumentChildrenOrder.UnOrdered - Չի դասավորվում։ DocumentChildrenOrder.CreationDateAscending - Դասավորվում է աճման կարգով։ DocumentChildrenOrder.CreationDateDescending - Դասավորվում է նվազման կարգով։
  • docTypeLike - Սահմանում է ներառվող կամ չներառվող ծնող փաստաթղթերի տիպերի ֆիլտր։ Եթե պարամետրը առկա չի, ապա վերադարձվում են բոլոր տիպի ծնող փաստաթղթերի isn-ները ու տեսակները։
    Ներառվող տիպերի ֆիլտրը + նշանով սկսելով։ Օրինակ՝ "+Acc%"։
    Չներառվող տիպերի ֆիլտրը - նշանով սկսելով։ Օրինակ՝ "-Acc%"։