IDBService.TryAppLock(string, string, string, string) մեթոդ
Նկարագիր
Համարժեքը 4x-ում՝ AsKernel.TryAppLock
Դաս՝ IDBService
public Task<bool> TryAppLock(string resource,
string mode = "Exclusive",
string owner = "Transaction",
string dbPrincipal = "public");
Ստեղծում է SQL արգելափակում (lock) տրված անունով ռեսուրսի վրա և վերադարձնում է արժեք, որը ցույց է տալիս արդյոք արգելափակման տեղադրումը հաջողվել է, թե ոչ։
Նախատեսված է զուգահեռ նույն ռեսուրսի հետ աշխատանքը սահմանափակելու համար։
Արգելափակման համար օգտագործվում է sp_getapplock պրոցեդուրան։
Պարամետրեր
resource
- Ռեսուրսի ներքին անունը (@Resource)։mode
- Արգելափակման տեղադրման եղանակը (@LockMode):owner
- Արգելափակման տեղադրման սեփականատերը (@LockOwner)։dbPrincipal
- Տվյալների պահոցում իրավասություն ունեցող կողմ (@DbPrincipal):