Նկարագիր

Համարժեքը 4x-ում՝ AsDocEngine.DeferredTrans

Դաս՝ IDBService

public bool TransDeferred { get; set; }

Վերադարձնում կամ նշանակում է Fact տիպի օբյեկտների տվյալների պահոցում հետաձգված գրանցման հայտանիշը։ Նախնական արժեքը true է։

true արժեքի դեպքում DocumentService.StoreFact մեթոդի կանչի արդյունքում հաշվառումները պահվում են փաստաթղթի StoredFacts ցուցակում և գրանցվում տվյալների պահոցում փաստաթղթի գրանցման հետ միասին։ false արժեքրի դեպքում՝ գրանցվում են անմիջապես։