Ներածություն

Տվյալների պահոցից աղյուսակային տեսքով տվյալներ կարդալու և ցույց տալու համար նկարագրվում է տվյալների աղբյուր։

8X համակարգում տվյալների աղբյուր նկարագրելու համար հարկավոր է ունենալ

  • .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում DATA նկարագրությամբ։ Այն անհրաժեշտ է ներմուծել տվյալների բազա Syscon գործիքի միջոցով։
  • .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։

Մեթոդներ

Անվանում Նկարագրություն
SupportsSnapshotIsolation Վերադարձնում է տվյալների աղբյուրի հարցման կատարման իզոլյացիայի մակարդակը snapshot է, թե ReadCommitted:
Execute(P, HashSet<string>, IExtender, CancellationToken) Կատարում է տվյալների աղբյուրը:
AfterDataReaderClose(DataSourceArgs<P>, CancellationToken) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից SQL հարցման կատարման ավարտից հետո, երբ SqlDataReader-ը արդեն փակ է:
AfterDataReaderClose(DataSourceArgs<P>, R) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից SQL հարցման կատարման ավարտից հետո ամեն մի հաշվարկված տողի համար, երբ SqlDataReader-ը արդեն փակ է:
AfterExecuteSQLCommand(DataSourceArgs<P>, SqlDataReader) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից SQL հարցման սկսելուց հետո, երբ SqlDataReader-ը արդեն բաց է:
BeforeExecuteSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից MakeSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken) մեթոդի ավարտից հետո, Նախատեսված է տվյալների աղբյուրի կատարումից առաջ նախապատրաստական աշխատանքներ կատարելու համար:
FillData(DataSourceArgs<P>, CancellationToken) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից array-based տվյալների աղբյուրի դեպքում։
MakeSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից, այն հարկավոր է մշակել և վերադարձնել sql-based տվյալների աղբյուրի sql հարցման կատարող SqlCommand-ը։
ProcessRow(DataSourceArgs<P>, R, SqlDataReader) Մեթոդը կանչվում է միջուկի կողմից MakeSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken) մեթոդում ձևավորված SQL հարցման կատարման ընթացքում, երբ հարցման տվյալները կարդացող SqlDataReader-ը դեռ բաց է:

Հատկություններ

Անվանում Նկարագրություն
ArmenianCaption Վերադարձնում է տվյալների աղբյուրի հայերեն անվանումը ANSI կոդավորմամբ:
EnglishCaption Վերադարձնում է տվյալների աղբյուրի անգլերեն անվանումը:
Name Վերադարձնում է տվյալների աղբյուրի ներքին անունը:
Progress Վերադարձնում է տվյալների աղբյուրի կատարման պրոգրեսը:
QueryTimeOut Վերադարձնում կամ արժեքավորում է տվյալների աղբյուրի MakeSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken)-ում ձևավորված Sql հարցման կատարման առավելագույն ժամանակը (վայրկյաններով):
Rows Վերադարձնում կամ նշանակում է հաշվարկվող տվյալների աղբյուրի տողերի ցուցակը։
Schema Վերադարձնում կամ նշանակում է տվյալների աղբյուրի սխեման, որը պարունակում է ինֆորմացիա տվյալների աղբյուրի սյուների ու պարամետրերի հատկությունների մասին։
AfterDataReaderCloseMode - Մեկ կանչ բոլոր տողերի մշակման համար։
CommandBehaviorFlag Այս հատկության միջոցով ձևավորվում է MakeSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken)-ում ձևավորված հարցման ExecuteReaderAsync-ի մեթոդով կատարման ժամանակ behavior պարամետրի արժեքը։
IsSQLBased Որոշում է տվյալների աղբյուրի տեսակը (sql-based, array-based):
IsUpdatable Տվյալների աղբյուրում նոր տող ավելացնելու, ջնջելու կամ թարմացնելու հնարավորությունը ապահովելու համար անհրաժեշտ է գերբեռնել այս հատկությունը՝ վերադարձնելով true արժեք և MakeSQLCommand(DataSourceArgs<P>, CancellationToken) մեթոդի args պարամետրի IsUpdate հատկության true արժեքի դեպքում ձևավորվող sql հարցման տեքստում ավելացնել ֆիլտրում ըստ տվյալների աղբյուրի տողի նույննականացուցիչի՝ args.ISN։
SupportPrepareExecutionPhase Ցույց է տալիս տվյալների աղբյուրի պրոգրեսով կատարումը սատարում է «Նախապատրաստում» փուլը, թե ոչ: