Ներածություն

Գոյություն ունեցող տպելու ձևանմուշների պարամետրերի հաշվարկի տրամաբանությունը փոփոխելու համար նկարագրվում է տպելու ձևանմուշի ընդլայնում։

8X համակարգում տվյալների աղբյուրի ընդլայնում նկարագրելու համար հարկավոր է ունենալ

  • .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում SERVERSIDEMODULE նկարագրությամբ, որը պարունակում է մետատվյալներ ընդլայնման մասին,
  • .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։

.as և .cs ընդլայնմամբ ֆայլերը լրացնելուց հետո անհրաժեշտ է .as ընդլայնմամբ ֆայլը ներմուծել համակարգ SYSCON գործիքի միջոցով, որի արդյունքում կներմուծվի նաև .cs ընդլայնմամբ ֆայլը։

Մեթոդներ

Անվանում Նկարագրություն
Calculate(TemplateSubstitutionExtenderArgs) Իրականացնում է տպելու ձևանմուշի ընդլայնման պարամետրերի հաշվարկը։