AccountingExtender նկարագրություն
Ներածություն
Գոյություն ունեցող հաշվառումների մշակման գործընթացում սեփական տրամաբանություն ավելացնելու համար նկարագրվում է հաշվառման ընդլայնում։ Հաշվառման ընդլայնումը իրենից ներկայացնում է վիրտուալ մեթոդների բազմություն, որոնք կանչվում են հաշվառման հիմնական իրադարձություններից առաջ և հետո։
8X համակարգում փաստաթղթի ընդլայնում նկարագրելու համար հարկավոր է ունենալ`
- .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում ACCEXTENDER նկարագրությամբ, որը պարունակում է մետատվյալներ ընդլայնման մասին,
- .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։
.as և .cs ընդլայնմամբ ֆայլերը լրացնելուց հետո անհրաժեշտ է .as ընդլայնմամբ ֆայլը ներմուծել համակարգ SYSCON
գործիքի միջոցով, որի արդյունքում կներմուծվի նաև .cs ընդլայնմամբ ֆայլը։
Մեթոդներ
Անվանում | Նկարագրություն |
---|---|
PreOnDelete(Accounting, OnDeleteEventArgs) | PreOnDelete իրադարձությունը առաջանում է հաշվառումը ջնջելու ժամանակ` հաշվառման OnDelete իրադարձությունից առաջ։ |
PostOnDelete(Accounting, OnDeleteEventArgs) | PreOnDelete իրադարձությունը առաջանում է հաշվառումը ջնջելու ժամանակ` հաշվառման OnDelete իրադարձությունից հետո։ |