POST /api/TemplateSubstitution//Content?name=&type=

Բեռնում է փաստաթղթին կապակցված տպելու ձևանմուշը՝ ըստ ձևանմուշի անվան և տեսակի, հաշվարկում տեղադրվող արժեքները, լրացնում և վերադարձնում ֆայլի պարունակությունը որպես տեքստ։

Այս մեթոդը կիրառելի է միայն txt և html տեսակի տպելու ձևանմուշների համար։

Պարամետրեր

Path պարամետրեր

Անվանում Տեսակ Պարտադիր/Ոչ պարտադիր Նկարագրություն
docIsn integer Պարտադիր Տպելու ձևանմուշին կապակցված փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn):

Query պարամետրեր

Անվանում Տեսակ Պարտադիր/Ոչ պարտադիր Նկարագրություն
name string Պարտադիր Տպելու ձևանմուշի ներքին անունը (կոդը)։
type string Պարտադիր Տպելու ձևանմուշի տեսակը։
* 7 - HyperText Markup Language (*.htm)
* 9 - Տեքստային ֆայլ (*.txt)
check bool Ոչ պարտադիր Տպելու ձևանմուշում առկա կոդերի (պարամետրերի) շարահյուսության ստուգման հայտանիշ։
options integer Ոչ պարտադիր Html տպվող տեսքերի պատկերների տեղադրման եղանակ:
* -1 - Պատկերները չեն տեղադրվելու։
* 0 - Տեղադրվում է միայն պատկերի անունը (օր.՝ “HtmlImage.jpg”)։
* 1 - Տեղադրվում է պատկերի ամբողջական ճանապարհը (օր.՝ “C:\\HtmlImage.jpg”)։
* 2 - Տեղադրվում է PrintTemplateSubstitutionImage-ում տրված նկարը՝ File base64 ֆորմատով։

Body պարամետրեր

Անվանում Տեսակ Պարտադիր/Ոչ պարտադիր Նկարագրություն
parameters object Ոչ պարտադիր Նախապես հաշվարկված պարամետր/արժեքների ցուցակ, որը փոխանցվելու են տպելու ձևանմուշին կապակցված փաստաթղթի TemplateSubstitution մեթոդին։