PreUIValidate փաստաթղթի օգտագործողի կողմից ընդլայնվող իրադարձություն

PreUIValidate իրադարձությունը առաջանում է փաստաթուղթը ինտերֆեյսից գրանցելիս` UIValidate իրադարձությունից առաջ (նախքան գրանցման տրանզակցիայի բացվելը)։

Հիմնականում օգտագործվում է փաստաթղթի դաշտերի արժեքների ճշգրտման և ստուգման նպատակով։

Շարահյուսություն

Public Sub PreUIValidate(ByVal oEventArgsDocUIValidate As EventArgsDocUIValidate) 
    ' statements
End Sub

Բաղադրիչներն են՝

Պարամետր Նկարագրություն
oEventArgsDocUIValidate EventArgsDocUIValidate դասի օբյեկտ։
Public Sub PreUIValidate(ByVal oEventArgsDocUIValidate As EventArgsDocUIValidate)
	If Trim(oEventArgsDocUIValidate.Doc("CODE")) = "" Then
		oEventArgsDocUIValidate.Doc.SetFocus "CODE"
		RaiseError "Սխալ", "Պայմանագրի համարը լրացված չէ", _ 
                   "Error", "Agreement's code is not filled"
	End If
End Sub