PostTemplateSubstitutionParameters փաստաթղթի օգտագործողի կողմից ընդլայնվող իրադարձություն

Տես նաև Օրինակ Կիրառվում է

PostTemplateSubstitutionParameters իրադարձությունը առաջանում է փաստաթղթի տպելու ձևանմուշի լրացման ժամանակ` TemplateSubstitutionParameters իրադարձության կանչից հետո։

Մշակիչի oEventArgsDocTempSubParameters․Parameters պարամետրը նախատեսված է այն պարամետրերի ավելացման համար, որոնք օգտագործվում են տպելու ձևանմուշի հաշվարկման ընթացքում՝ փաստաթղթի ընդլայնման PostTemplateSubstitution իրադարձությունում։

Եթե տպելու ձևանմուշներ են ձևավորվում թղթապանակում նշված մի քանի փաստաթղթերի համար, ապա այս իրադարձությունը աշխատում է միայն մեկ անգամ, իսկ TemplateSubstitution իրադարձությունը աշխատում է յուրաքանչյուր փաստաթղթի համար։

Շարահյուսություն

Public Sub PostTemplateSubstitutionParameters(ByVal oEventArgsDocTempSubParameters As EventArgsDocTempSubParameters)  
    ' statements
End Sub

Բաղադրիչներն են՝

Պարամետր Նկարագրություն
oEventArgsDocTempSubParameters EventArgsDocTempSubParameters դասի օբյեկտ:

Օրինակ

Public Sub PostTemplateSubstitutionParameters(ByVal args As EventArgsDocTempSubParameters)
	args.Parameters.Add("Date", #1/15/2020#)
	args.Parameters.Add("Name", "Test")
End Sub