Label նկարագրություն
Պիտակի նկարագրություն
Նախատեսված է փաստաթղթի վրա մուտքագրվող դաշտերի արանքում որևէ տողում տեքստ ցույց տալու համար։
Շարահյուսություն
Label {
Name = sLabelName;
Caption = sLabelCaption;
ECaption = sLabelECaption;
Alignment = sLabelAlignment;
DisplayAtRight = nDisplayAtRight;
Distance = nDistance;
};
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| sLabelName | Պիտակի ներքին անուն։ |
| sLabelCaption | Պիտակի տեքստը։ |
| sLabelECaption | Պիտակի տեքստը օտար լեզվով։ |
| sLabelAlignment | Պիտակի դիրքը տողի վրա։ LEFT արժեքի դեպքում պիտակի տեքստը գրվում է տողում ձախ կողմից, RIGHT-ի դեպքում՝ աջ կողմից, CENTER-ի դեպքում՝ մեջտեղում։ Լռությամբ արժեքը LEFT։ |
| sDisplayAtRight | 0 արժեքի դեպքում պիտակը տեղադրվում է նոր տողում։ 1 արժեքի դեպքում՝ նախորդ դաշտի աջ կողմից Distance հեռավորության վրա։ 2 արժեքի դեպքում պիտակը տեղադրվում է նախորդ դաշտի տողում պատուհանի ձախ եղրից Distance հեռավորության վրա։ Լռությամբ արժեքը 0։ |
| nDistance | Պիտակի հեռավորությունը նախորդ դաշտից կամ պատուհանի եզրից։ Տե՛ս DisplayAtRight: |
Նկատառումներ
DisplayAtRight-ի 1,2 արժեքների դեպքում Alignment-ի արժեքը անտեսվում։