DOCLOG աղյուսակ
DOCLOG աղյուսակ
Այս աղյուսակը նախատեսված է փաստաթղթերի նկատմամբ կատարված գործողությունների պատմության գրանցման համար։
| Սյան անվանում | Տվյալների տիպ | Null | Նկարագրություն |
|---|---|---|---|
| fISN | int | NOT NULL | Փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn): |
| fSUID | smallint | NOT NULL | Գործողությունը գրանցող օգտագործողի ներքին համարը (կոդը)։ |
| fDATE | datetime | NOT NULL | Գործողության կատարման ամսաթիվ/ժամանակը։ |
| fOP | char (1) | NOT NULL | Փաստաթղթի նկատմամբ կատարված գործողության կոդը՝ ‘A’ - Հասանելիության փոփոխություն ‘B’ - Պատճենում ‘C’ - Վիճակի փոփոխություն ‘D’ - Հեռացում ‘E’ - Խմբագրում ‘F’ - Գրանցում որպես սևագիր ‘G’ - Վավերացման ուղարկված փաստաթղթի մերժում ‘H’ - Փաստաթղթի հեռացում՝ մեկ այլ փաստաթղթի հեռացման ընթացքում ‘I’ - Ներմուծում ‘J’ - Կցված ֆայլի հեռացում ‘K’ - Կցված ֆայլի ավելացում ‘L’ - Փաստաթղթի փոփոխում մեկ այլ փաստաթղթի կողմից ‘M’ - Ծրագրային հաղորդագրություն, որը գրանցվում է Document.WriteLog մեթոդի միջոցով ‘N’ - Ստեղծում ‘R’ - Փաստաթղթի բոլոր հաշվառումների հեռացում HI, HI2 աղյուսակներից ‘S’ - Փաստաթղթի կրկնակի մուտքագրում (StoreMode.SecondInput) ‘T’ - Հառվառման գործառնություն(ներ)ի (Fact) գրանցում ‘U’ - Ծրագրային մշակում (կիրառելի է միայն փաստաթղթի CheckLevel-ի WriteSoftwareLog(32) արժեքի դեպքում) ‘V’ - Հաստատման ուղարկված փաստաթղթի մերժում ‘W’ - Հաստատման ուղարկված փաստաթղթի հաստատում ‘X’ - Օգտագործողի կողմից նկարագրված ռեկվիզիտների (UDR) խմբագրում ‘Y’ - Արխիվացում |
| fSTATE | smallint | NOT NULL | Փաստաթղթի վիճակը գործողության կատարման ընթացքում։ |
| fSUIDCOR | smallint | NULL | Գործողությունը արդյունքը ստացող օգտագործողի ներքին համարը (կոդը)։ |
| fCOM | varchar(64) | NULL | Գործողությունը նկարագրող մեկնաբանություն։ |
| fCOMPNAME | varchar(32) | NULL | Այն համակարգչի անունը, որից կատարվել է գործողությունը։ |
| fDCRID | int | NOT NULL | Փաստաթղթի փոփոխման հայտի համարը։ |
| fAPICLIENTID | smallint | NOT NULL | Այն կլիենտ ծրագրի ներքին նույնականացման համարը (id), որի շրջանակներում կատարվել է գործողությունը։ |
Օրինակ
| fISN | fSUID | fDATE | fOP | fSTATE | fSUIDCOR | fCOM | fCOMPNAME | fDCRID | fAPICLIENTID |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 105487 | 52 | 2026-03-03 15:42:18.163 | C | 3 | -1 | State changed | ACCOUNTING-PC | -1 | -1 |
Ինդեքս
| Ինդեքսի անուն | Տիպ | Սյունակներ |
|---|---|---|
| iDOCLOG1 | CLUSTERED | fISN, fDATE |